Ռուբլին այսօր կրկին արժեզրկվել է

Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 469 դրամ, վաճառքը՝ 473 դրամ: Եվրոյի առքը կազմում է 506 դրամ, վաճառքը՝ 516 դրամ: Ռուբլին կարելի է առնել 7.94 դրամով, վաճառքը 8,42 դրամ է:
Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 469 դրամ, վաճառքը՝ 473 դրամ: Եվրոյի առքը կազմում է 506 դրամ, վաճառքը՝ 516 դրամ: Ռուբլին կարելի է առնել 7.94 դրամով, վաճառքը 8,42 դրամ է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, […]
Գերմանիայից վերջերս վերադարձած պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներ ուսումնասիրող Աշոտ Հայրունին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ. «Վերջին տարիներին գերմանական արխիվներում ի հայտ են եկել կարևոր և բարձարժեք արխիվային նյութեր, որոնք փաստում են, որ Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայի՝ հայերի տեղահանության ծրագրին ու չի միջամտել»: Հայրունու խոսքով՝ […]
Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային: Նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Գ. […]
Մկրտիչ Հունանյանի պատմությունը Կարին Թեհրանաբնակ, 76-ամյա Թագուհի Հունանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պատմությունը, որն ընդամենը 8 տարեկան է եղել, երբ թուրքերը տարել են նրանցտան տղամարդկանց, իսկ ինքը մոր, քույրերի ու եղբայրների հետ ստիպված բռնել է գաղթի ճամփան: «Դառը հուշերով էր պատմում հայրս իր գլխով անցածը. «Կարինում ապրում էինք խախաղ, հայրական բազմանդամ ընտանիքում: Հազիվ 8 տարեկան […]
Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «haqqin.az» կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ինչ վերաբերում […]
Ընթացիկ տարվա մարտի 28-ին, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում: Հավատացյալները հետաքրքրությամբ դիտեցին Քույր եկեղեցու բակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը: Եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվեց հայերեն և վրացերեն լեզուներով Տերունական միասնական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ, Գերաշնորհ […]
Դժվար է պատկերացնել մի շրջան, երբ Սուրբ Պետրոսի հրապարակը դեռ գոյություն չուներ: Սակայն հրապարակի կառուցումից դեռ շատ առաջ ուխտագնացներն այցելում էին այս վայրը՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար, ասվում է Rome Reports-ի պատրաստած ռեպորտաժում, գրում է Tert.am-ը: Ուխտավորների թվում հազարավոր հայեր են եղել, որոնք ճանապարհորդել են Հռոմ: Իրականում անգամ հյուրատուն է եղել հայ այցելուների […]
Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այցի շրջանակում նա հյուրընկալվել էր Հայ-ռուսական համալսարանում: Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանում կայացած խորհրդաժողովին, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի […]