14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վատիկանի թանգարանում գտնվող միջնադարյան հայկական խաչքարի պատմությունը. Իտալական լրատվամիջոցի անդրադարձը /վիդեո/. Tert.am

Դժվար է պատկերացնել մի շրջան, երբ Սուրբ Պետրոսի հրապարակը դեռ գոյություն չուներ: Սակայն հրապարակի կառուցումից դեռ շատ առաջ ուխտագնացներն այցելում էին այս վայրը՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար, ասվում է Rome Reports-ի պատրաստած ռեպորտաժում, գրում է Tert.am-ը:

Ուխտավորների թվում հազարավոր հայեր են եղել, որոնք ճանապարհորդել են Հռոմ: Իրականում անգամ հյուրատուն է եղել հայ այցելուների համար:

«Այս տան համար պատասխանատու քահանան խաչքար է դրել մուտքի մոտ: Դա ավանդական հայկական նախշերով խաչքար էր»,- ասում է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը:

Այժմ այս խաչքարը գտնվում է Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում: Չնայած նրան, որ հյուրատունը փակվել է և ամեն ինչ անհետացել, հարյուրավոր տարիներ անց այդ խաչքարը կրկին հայտնվել է: 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում է եղել այդ խաչքարի բացման արարողության ժամանակ:

«Բացի հայերեն գրությունից՝ կար նաև լատիներեն արտահայտություն, որտեղ նշված էր. «Այս խաչն օծվել է»»,- պատմում է Միքայել Մինասյանը:

Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել այդ պատճառով: Այնպես, որ այս խաչքարը պարզապես նվիրումի մասին չէ, այլ քրիստոնեության, պատմության, հավատքի և համառության մասին:

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ:

«Այս խաչքարը տեղադրվել է մի վայրում, որտեղ հայերը կանգնում էին և աղոթում Սուրբ Պետրոսի շիրիմի առաջ:  Այժմ այն վերադարձվել է Հռոմ՝ Վատիկանի թանգարաններ: Ապրիլի 12-ին հայերը կրկին կլինեն այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»,- ասում է նա:

Քարը թվագրված է 1246 թվականին և ցուցադրված է Pope Urban VII ցուցասրահում, որը գտնվում է Սիքստինյան կապելայից կարճ հեռավորության վրա:

Աղբյուր` Tert.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ