12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Գործող իշխանությունը 2018 թվականից ի վեր վարում է հետևողական պայքար երկրի քաղաքական և մտավոր էլիտաների դեմ․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գործող իշխանությունը 2018 թվականից ի վեր վարում է հետևողական պայքար երկրի քաղաքական և մտավոր էլիտաների դեմ՝ օգտագործելով ամենատարբեր մեթոդներ, այդ թվում՝ քարոզչական և երբեմն ստոր գործիքակազմ։
Սակայն այս գործընթացի ամենաուշագրավ երևույթը ոչ թե պայքարի անարդյունավետությունն է, այլ այն, որ իշխանությանը այդպես էլ չի հաջողվել դառնալ նոր էլիտա։
Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քննադատությունը, որքան էլ նպատակ ունենա նվազեցնել նրա քաղաքական կշիռը, իրականում հակառակ ազդեցությունն է թողնում․ նման մոտեցումներով իշխանությունը միայն ուժեղացնում է Նախագահ Սարգսյանի կերպարը հասարակական ընկալման մեջ:
Թեպետ ժամանակ առ ժամանակ հանրային դաշտ են նետվում պոպուլիստական կամ մանիպուլյատիվ բնույթի ուղիղ եթերներ և հրապարակումներ, միևնույն է՝ իշխանությանը չի հաջողվում ձևավորել իրեն ցանկալի հասարկական ընկալումը»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ