11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայի ծրագրից. նոր փաստեր

Գերմանիայից վերջերս վերադարձած պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներ ուսումնասիրող Աշոտ Հայրունին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ. «Վերջին տարիներին գերմանական արխիվներում ի հայտ են եկել կարևոր և բարձարժեք արխիվային նյութեր, որոնք փաստում են, որ Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայի՝ հայերի տեղահանության ծրագրին ու չի միջամտել»:

Հայրունու խոսքով՝ գոյություն ունեցող փաստավավերագրական նյութերը ենթադրում են, որ Թուրքիան մինչև ոճրագործությանն անցնելը հաշվի է նստել այն փաստի հետ, որ եթե Գերմանիան դեմ լիներ սրան, ապա Թուրքիայի կպարտադրեր դա չանել, հակառակ դեպքում Գերմանիան կարող էր արգելել կամ կասեցնել դաշինքը: 

Նա փաստեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակից համարվող Գերմանիան հյուպատոսություններ ուներ Թուրքիայում, հետեւաբար` հայերի հետ կատարվող ողբերգությունը տեսնելու ամենամեծ տեսադաշտը. «Գերմանիան դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող միակ երկիրն էր, որն Օսմանյան կառավարությունից ստացել էր թվայնացված տեղեկատվություն ստանալու մենաշնորհ, այսինքն` գերմանացիների հավաքագրած թվայնացված տեղեկատվությունն ընթեռնելու առումով անհասանելի էր թուրքական կառավարությանը»:

Աշոտ Հայրունու հավաստմամբ` Գերմանիայի դիվանագիտական տեղեկագրերը Հայոց ցեղասպանության փաստագրման առումով բացառիկ նշանակություն ունեն` իրադրության նկարագրման եւ Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հայերի հետ կատարվածի մասին անաչառ կարծիքների առումով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ