07 Մարտի, Saturday, 2026
KFC

Տնօրենների ծագումնաբանությունն այդ դեպքում Աշոտյանի համար չորրորդական նշանակություն ունի

«Կարևորը տնօրենների ընտրության կարգն է, և եթե եթե անձն ընտրվել է խորհրդի անդամների կողմից, ուրեմն ոչ մի բացասական երևույթ այդտեղ չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով տնօրենների «ժառանգականության» հարցին։

«Տնօրենների ընտրության կարգ գոյություն ունի, եթե հավակնորդներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն, հանձնում են հավաստագրման քննությունները, ստանում են հավաստագիր, մասնակցում են մրցույթին, ապա ինձ համար երկրորդական, երրորդական և չորրորդական նշանակություն ունի, թե իրենց ծագումնաբանության մեջ այդ մարդիկ, ում ընտանիքի անդամ են»,-նշեց նա։

Աշոտյանն արդարացնելու և քննադատելու երևույթ չի տեսնում, որ օրինակ՝ մի շարք դպրոցներում տնօրենի պաշտոնը նախ զբաղեցնում են մայրերը, ապա նրանց փոխարինում են դուստրերը։ Նա իր օրինակը բերեց, որպես մի մասնագիտության ներկայացուցիչ, որտեղ ժառանգականությունը արմատավորված է. «Ես բնական եմ համարում նաև այն հանգամանքը, որ ծնողները մանկուց կարող են ազդել երեխայի մասնագիտական կողմնորոշման վրա, և շատ են այն երեխաները, որ ընտրում են ծնողներից մեկի մասնագիտությունը»,-եզրափակեց ԿԳ նախարարը։ 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ