09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Կիսաքրեական, գողական դեմքեր են եղել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին

Շաբաթ օրը Գյումրիում կատարվածը հեռակա կերպով կառավարվում էր կիսաքրեական շրջանակների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նշենք, որ այդ օրը հանրահավաք էր հրավիրել «Հիմնադիր խորհրդարանը», և ընթացքում դանակահարություն էր եղել:

Բարսեղյանի խոսքով՝ հրապարակում շատ են եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մի շարք սադրիչներ: «Հանրահավաքի ժամանակ անընդհատ այդ երիտասարդները մոտենում էին հավաքվածներին, տարբեր ռեպլիկներ անում, հեռանում իրենց կառավարիչների մոտ և նորից վերադառնում: Իսկ այդ կառավարիչներին Գյումրիում բոլորն են ճանաչում՝ կիսաքրեական, գողական դեմքեր են»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարան»-ի ապրիլի 24-ին խաղաղ երթ անցկացնելու գաղափարին, բանախոսը նկատեց, որ վերջինս ունի բոլոր իրավունքները՝ նշված օրը դրսևորել խոսքի ազատություն և հանրահավաք կազմակերպել: 

Խոսելով Գյումրիում կատարված Ավետիսյանների սպանության գործից՝ նա ասաց, որ նորություն չէր ռուսական կողմից արված հայտարարությունը, թե Պերմյակովի դատավարությունը կիրականացվի Հայաստանում: Նա նաև հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումների գործով մեղադրանք առաջադրված երիտասարդներն արտագնա աշխատանքով զբաղվողներ են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ