11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Վարորդը ցանկանում էր ինքնասպան լինել

Մարտի 30-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում մոտավորապես 10 րոպե է` նկատվում է վթարային ազդանշանները միացրած ավտոմեքենա, որի վարորդը կանգնած է կամրջի ճաղավանդակների մոտ (դեմքով դեպի կիրճը): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում կանխվել է «Լոգան» մակնիշի Լ0198 պ/հ ավտոմեքենայի […]

Արմեն Մուրադյանը Ռիգայում է

Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել  է  Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի  Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով: Համաժողովի նպատակն է համախմբել և […]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «ՀԲԸՄ -88» համաժողովի մի խումբ մասնակիցների

  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՀԲԸՄ-88» համաժողովի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ մասնակիցների, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրաքի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հայ համայնքները։         Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության […]

Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրատունը վերածվելու է թանգարանի

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագրության շենքը, որի դիմաց 2007-ին սպանվել էր թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը, այսուհետև կվերածվի թանգարանի: Դինքի սպանությունից հետո Թուրքիայի տարբեր շրջաններից կամ արտասահմանից պարբերաբար անսպասելի հյուրեր են այցելել խմբագրություն՝ տեսնելու խմբագրի սենյակը, որտեղ դեռ մինչ օրս ոչ ոք ձեռք չի տվել նրա իրերին ու ոչ մի փոփոխություն չի արվել, գրում […]

Հայ մարզիկների հաջողությունները. 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ

Մարտի 29-ին Մոսկվայում ավաևտվեց «Խառլամպիևի հուշամրցաշար»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից մեդալ նվաճեց 62 կգ քաշային Սամվել Բադալյանը: Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57 կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն:  Այսպիսով, մերոնք […]

Զինվոր է զոհվել

Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՌԴ պետդումայի խոսնակը կժամանի Հայաստան

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը այս շաբաթ աշխատանքային այցով կժամանի Հայաստան, գրում է Газета.Ru-ն: Սպասվում է, որ մարտի 30-31-ին Սերգեյ Նարիշկինը կհանդիպի ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի և վարչապետի հետ: ՌԴ պետդումայի պատվիրակությունը կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված կոնֆերանսին և «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» ֆորումի շրջանակներում կլոր սեղանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բոաոյի միջազգային համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: Նա ողջունել է համաժողովի բոլոր մասնակիցներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի