11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Մեքենան արգելափակվել է ձյան շերտում

Մարտի 28-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող հանդամասում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Վազ 2107» մակնիշի 04SU992 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս.) դուրս են բերել արգելափակումից: 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, […]

Աջափնյակում 22-ամյա աղջիկը ընկել է 13-րդ հարկի պատուհանից ու մահացել

Մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում միջին տարիքի կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Մ.-ը (ծնվ. 1993թ.) ցած է նետվել 13-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից:

Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել

Մեր նախնիները դարեր շարունակ երազել են անկախ պետականության մասին, և շատերը չկարողացան այն տեսնել: Այսօր Եռաբլուր պանթենում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը: Նշենք, որ այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 65 տարեկան, և նրա ընտանիքի անդամները, կուսակից ընկերներն Եռաբլուր պանթեոնում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրա հիշատակին: «Այսօր պետք է ասել, […]

Մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Առաջիկա երեք ամիսները՝ ապրիլը, մայիսը և հունիսը տեղումնառատ կլինեն, տեղումների քանակը նորմայից բարձր կլինի: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ընդհանուր առմամբ՝ 5-7 աստիճանով, հանրապետության տարածք միջերկրական ծովից կներթափանցեն ցիկլոններ, ինչի արդյունքում էլ հանրապետության տարածքում […]

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանին են միացան և բանաձևը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ: Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ […]

Տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները: Ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր: Նույն օրը […]

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Մարտի  27-ին Մոսկվայում  մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը» , որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ: Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝,  մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի […]

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2014թ. աշխատանքների արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնել է,  որ նախարարության կողմից 2014թ.-ին մշակվել են թվով 161 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 147-ը ՀՀ օրենքների նախագծեր, 9-ը՝ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի