11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել

Մեր նախնիները դարեր շարունակ երազել են անկախ պետականության մասին, և շատերը չկարողացան այն տեսնել: Այսօր Եռաբլուր պանթենում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը: Նշենք, որ այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 65 տարեկան, և նրա ընտանիքի անդամները, կուսակից ընկերներն Եռաբլուր պանթեոնում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրա հիշատակին:

«Այսօր պետք է ասել, որ նա փառավորներից մեկն էր, փառահեղ կյանք ունեցավ… Այն անկախությունը, որ Աշոտն էր ուզում տեսնել, դա կտեսնի մեր սերունդը»,-ասաց Հասմիկ Նավասարդյանը: Նա ընդգծեց, որ այսօր պետք է գնահատել մեր անկախ պետականությունը, այն, որ մենք պահանջատեր ժողովուրդ ենք: Միաժամանակ, նրա խոսքով, Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել:  

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ