11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 17, 2015

Նյարդերից թույլերին` խորհուրդ չի տրվում. Մոսկվայում սպանել են ուկրաինացի տղամարդուն /վիդեո 18+/

Մոսկվայի Սիլիկատնայա երկաթգծի կայարանում մի խումբ երիտասարդներ ծեծելով սպանել են տղամարդուն: Հայտնի է դարձել, որ տղամարդուն ծեծել են 21 հոգով, 15-20 տարեկան երիտասարդները: Պարզվել է նաեւ, որ հանցագործության պատճառը ազգայնամոլությունն է. տեսելով կայարանում կանգնած տղամարդուն, հանցագործները մտածել են, թե նա տաջիկ է: 37-ամյա տղամարդը, ով իրականում ուկրաինացի է եղել, մահացել է հիվանդանոցում, իսկ LifeNews-ը հրապարակել […]

«Քաղաքապետ հավաքիր քո աղբը». հեղինակին ճնշե՞լ են

«2015-ի մարտի 15-ին 32 համայնքներում անցկացվել է ՏԻՄընտրություններ: 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայքնում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական […]

Վարչապետը կարևորել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել  է […]

«Հիմա ինչ ասենք, պիտի ասեք՝ վա՞տ է» /վիդեո/

 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգի փոփոխությանը: Ըստ Գիմիշյանի՝ «նախ իշխանությունը վստահելի չէ, բացի այդ, մենք պատերազմող երկիր ենք, ու անհրաժեշտ կարող է լինել շտապ որոշումներ ընդունել, ինչը նախագահական համակարգի դեպքում է միայն հնարավոր, և երրորդ՝ մենք ԵՏՄ անդամ երկիր ենք, և այդ կառույցում ներկայացված են լինում սովորաբար նախագահները, […]

Պահանջում են ավելացնել Վարդան Պետրոսյանի պատժաչափը

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է. այն նշանակված է ապրիլի 1-ին: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է մասնակիորեն պատժաչափի մասով բեկանել եւ փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի (ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով – ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու […]

Սա նախագահին բնորոշ քայլերից է. Խոսրով Հարությունյան

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացը թևակոխեց երկրորդ փուլ, դրանք արդեն մտել են քաղաքական քննարկումների շրջափուլ»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանը: «ՀՀ Նախագահը փորձ է կատարում քաղաքական, միջկուսակցական, կառուցողական քաղաքական նոր մշակույթ ձևավորել, սա բնորոշ է ՀՀ նախագահին, և Սահմանադրական բարեփոխումն էլ դրանցից մեկն են»,-ասաց Խոսրով Հարությունյանը և հավելեց.«Այսօրվա գործող սահմանադրության մեջ թեև […]

Ուղեւորը նկարահանել է` ինքնաթիռի անիվը պայթել է օդում /վիդեո/

Bombardier Q400 ինքնաթիռի ուղեւորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը ամերիկյան Դենեւրի օդանակայան: Ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո անիվներից մեկը պայթել է: Ինքնաթիռը մի քանի պտույտ է կատարել օդանավակայանի վրա, ապա վթարային վայրէջք կատարել: Բարեբախտաբար, օդանավում գտնվող 71 հոգուց եւ ոչ ոք չի տուժել, հայտնում է Первый канал-ը:

Եթե հեռացնեն Սերժ Սարգսյանին

«Որպես անհատ, որպես մարդ հարգում եմ Գագիկ Ծառուկյանին, անձնական շփումներ եմ ունեցել, մինչև նա դարձել է կուսակցության նախագահ, բայց ԲՀԿ ձևավորումը եղել է այդ օրվա իշխանության իմիտացիոն քաղաքականության արդյունքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը: «Տեղի ունեցավ պրոցես, որ ինչ-որ ձևով տեղի էր ունենալու»,-ասաց նա՝ խոսելով ԲՀԿ-ի հետ կատաված վերջին իրադարձությունների մասին: […]

Բետերայի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: Որոշման մեջ նշվում է, որ 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեցին 1.5 միլիոն հայեր, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի