28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե հեռացնեն Սերժ Սարգսյանին

«Որպես անհատ, որպես մարդ հարգում եմ Գագիկ Ծառուկյանին, անձնական շփումներ եմ ունեցել, մինչև նա դարձել է կուսակցության նախագահ, բայց ԲՀԿ ձևավորումը եղել է այդ օրվա իշխանության իմիտացիոն քաղաքականության արդյունքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը: «Տեղի ունեցավ պրոցես, որ ինչ-որ ձևով տեղի էր ունենալու»,-ասաց նա՝ խոսելով ԲՀԿ-ի հետ կատաված վերջին իրադարձությունների մասին:

Ըստ Զուրաբյանի՝ եթե սահմանադրական բարեփոխումներից հետո անցում կատարվի խորհրդարանական համակարգի, ապա զսպումների քաղաքականությունը կարող է ավելի լավ աշխատել: «Եթե այսօր երկրի նախագահը ձեռքի մեկ հարվածով կարող է փոխել վարչապետ կամ ԱԺ նախագահ, ապա այս դեպքում հակակշիռներ են առաջանում»,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի դիրքորոշմանը՝ չմասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, ապա Զուրաբյան ասաց, որ դա նրանց որոշումն է. «Չգիտեմ՝ լիբերալ են, թե ոչ, մարդիկ եղել են գոնե նախկինում ազատական հայացքներ կրող, հետո ժամանակի ընթացքում մամուլում խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ընդհանրապես խորքային առումով իրենից ներկայացնում է սոցիալ-դեմոկրատական ուժ»:

Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ն արդեն յոթ տարի է, խոսում է նախագահի հեռացման մասին, բայց եթե ՀԱԿ-ը հեռացնի Սերժ Սարգսյանին, գալու է Լևոն Տեր-Պետրոսյանն ու օրինակ՝ կողմ է լինելու կիսանախագահական համակարգին, բայց միևնույնն է՝ այս ճանապարհով ընթանալու դեպքում ոչինչ չի փոխվելու: «Անձնավորման խնդիր չկա»,-եզրափակեց նա:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ