11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 17, 2015

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով, տեղեկացնում է Metro-ն: «Արսենալը» ցանկանում է փոխարինող գտնել իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլային, ով ամռանը կարող է լքել Լոնդոնը: Մխիթարյանին ձեռք բերելու համար լոնդոնյան թիմը կարող է վճարել 17.7 միլիոն ֆունտ ստերլինգ:

Վիլնյուսում բացվել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերինե խորագրով ցուցահանդեսը: Ցուցանմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել  ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ […]

«Սերժ Սարգսյանն ասել է, որ պաշտոնավարելու է մինչև 2018-ը»

«Կարելի է ասել, որ որևէ բան փոփոխության չի ենթարկվել, մենք կողմնակից ենք  եղել պառլամենտական կառավարմանն, ու Հայաստանը կարող է այդ գործընթացում ժողովրդավարության իմաստով որոշակի հաջողություն գրանցել, դա է պատճառը, որ մենք մասնակից ենք այդ գործընթացին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին: […]

Պետ. բյուջե է մուտքագրվել 2.31մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.22մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 2.35մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար հաշվարկվել է […]

Սա Սերժ Սարգսյանին հերիք է

Նախագահական նստավայրի դիմաց վաղ  առավոտից թեժ էր: «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցներն հավաքվել են Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ իրենց պահանջը ներկայացնելու: «Պետք է նախագահին տեսնենք, որ ինքը իր աչքով տեսնի, թե մեզ ինչ օրի են հասցրել»,-ասաց աշխատակիցներից Գայանե Արշակյանը։ Նախագահական շարասյունը կանգ չառավ բողոքող նաիրիտցիների մոտ: «Նախագահը մեքենայից չիջավ, բայց դա չի նշանակում, որ […]

Բոլորը պիտի հասկանան

«Կարևորը, որ կային վտանգավոր կետեր, որոնք ադրբեջանական կողմն էր առաջարկել, և դրանք չընդունվեցին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Եվրանեսթի նիստի ժամանակ կայացած քվեարկությունից: «Մեր առաջարկներում որևէ մեկի դեմ լինելու խնդիր չէր գնում, գնում էր ավելի շատ պրոհայկական իմաստով, ու բոլորն էլ լավ պիտի հասկանան, որ մեր այսօրվա պետական քաղաքականության ուղղությամբ […]

Սերգո Կարապետյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առևտրի և էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը և Խոզի մսի կանադական արտադրողների ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն:  Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում` նախարարը […]

Նորվեգիայի վարչապետը հրաժարվել է ապրիլի 24-ին գալ Երեւան

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը մերժել է ապրիլի 24-ին Երեւան գալու եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերը, գրել է aa.com-ը: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառումներին ներկա կլինի Հայաստանում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Նամտվեդտը:

Հակահամաճարակային միջոցառումներ՝ Կապանում

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:  Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի