19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բոլորը պիտի հասկանան

«Կարևորը, որ կային վտանգավոր կետեր, որոնք ադրբեջանական կողմն էր առաջարկել, և դրանք չընդունվեցին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Եվրանեսթի նիստի ժամանակ կայացած քվեարկությունից:

«Մեր առաջարկներում որևէ մեկի դեմ լինելու խնդիր չէր գնում, գնում էր ավելի շատ պրոհայկական իմաստով, ու բոլորն էլ լավ պիտի հասկանան, որ մեր այսօրվա պետական քաղաքականության ուղղությամբ նեղ, շատ հայկական շահերի հետևից դժվար է հասնել»,-նկատեց պատգամավորը: 

Հիշեցնենք, որ երեկ ընդունվեց «ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկների միջև համագործակցության խթանումը 2014-2020թթ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» զեկույցը: 

«Քվեարկությունը շահավետ էր այն իմաստով, որ Հայաստանը ստիպված չի լինելու վետոներ կիրառել, համազեկուցողներն ու մասնակիցները հասկացան, որ պետք է լինի բալանսավորված, արդար զեկույց, ինչը, կարծես թե, ստանում ենք»,-ասաց Պողոսյանը: 

Դիտարկմանը, թե միանման էին քվեարկում իշխանության և ընդդիմության բոլոր հայ պատգամավորները, նա արձագանքեց. «Եթե հարցը գնում է քաղաքական խնդիրների մասին, որտեղ Ղարաբաղի հարցն է արծարծվում, ինձ չի թվում, թե մենք պետք է ունենայինք տարբեր մոտեցումներ: Նեղ ներքաղաքական կյանքի խնդիրներին չի վերաբերում դա, իսկ Հայաստանի՝ եվրոպական ուղղության բարեփոխումների հարցում ոչ մի քաղաքական ուժ պիտի որ դեմ չլինի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ