28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանն ասել է, որ պաշտոնավարելու է մինչև 2018-ը»

«Կարելի է ասել, որ որևէ բան փոփոխության չի ենթարկվել, մենք կողմնակից ենք  եղել պառլամենտական կառավարմանն, ու Հայաստանը կարող է այդ գործընթացում ժողովրդավարության իմաստով որոշակի հաջողություն գրանցել, դա է պատճառը, որ մենք մասնակից ենք այդ գործընթացին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին:

«Հրավիրվել են քաղաքական ուժեր, որոնք ներկայացուցիչներ ունեն խորհրդարանում, ու այդ շրջանակներից ելնելով է տեղի ունեցել հանդիպումը: Հանդիպման ընթացքում մի բան ենք հասկացել, որ Սերժ Սարգսյանն իր համար որոշում չունի՝ կառավարման որ ձևն է ընդունելու, նախագահն ասել է, որ երկու նախագիծ է ներկայացնելու Ազգային ժողովում»,-պատմեց Զուրաբյանը:

Վերջինս նկատեց, որ կտրականապես դեմ են կիսանախագահական համակարգի բարեփոխումներին ու գտնում են, որ անցումը պառլամանետականին կլինի բավական մեծ առաջընթաց: Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, թե այս փոփոխություններով նախագահը ցանկանում է վերընտրվել, Զուրաբյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի լինելու նախագահ կամ վարչապետ:

«Հանդիպման ժամանակ ես հարցրեցի՝ իսկ այն հակասությունը, որը կա, որ ձեր պաշտոնավարումն ավարտվելու է 2018-ին, իսկ ԱԺ ընտրությունները լինելու են 2017-ին, նա պատասխանեց, որ այնտեղ անցումային դրույթներ կլինեն, ես շարունակելու եմ պաշտոնավարել մինչև իմ նախագահի լիազորությունների ավարտը»,-ասաց Զուրաբյանն ու հավելեց, որ  Սերժ Սարգսյանն ասել է, որ պաշտոնավարելու է մինչև 2018  թվականը, չի լինելու պատգամավոր, հետևաբար չի կարող լինել նաև ԱԺ նախագահ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ