11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 5, 2015

Ուշադրություն, եղանակի կտրուկ փոփոխություն

Մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:

Գողերի ու գողականի վրա հենվողները. Հրապարակ

«Հրապարակի» խմբագիրն անդրադարձել է երեկ Երեւանում տեղի ունեցած սպանությանը.   «Գողերի ու գողականի նկատմամբ յուրահատուկ ակնածանք ունեցող մեր հասարակությունը երեկ ցնցված էր Նուբարաշենի մոտ տեղի ունեցած դաժան սպանդից: Սահմանի վրա հակառակորդի գնդակից ամեն օր ստացվող ողբերգական լուրերը՝ 19-20-ամյա պատանիների մահվան մասին, այդքան ողբ ու իրարանցում չեն առաջացնում մեզանում, եւ ընդհանրապես ոչ մի ներքաղաքական իրադարձություն այնքան […]

Ինչ է անելու Քոչարյանը. Ժամանակ

«Ժամանակն» անդրադարձել է ներքաղաքական հնարավոր դասավորումներին՝ տեղավորելով դրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեության շրջանակներում: Թերթը գրում է. «ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի լիակատար վե­րահսկողության տակ անցնե­լուց հետո Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, այլեւս  անհրաժեշտություն չունի պահել իր թիմակիցներին մի կուսակցությունում, որ աշ­խատելու է բացառապես Սերժ Սարգսյանի համար: Սակայն այս դեպքում հարց է առաջանում ինչ է անելու […]

Ապշեցուցիչ ցինիզմ. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհը» գրում է.  Ինչպես հայտնի է, վերջին միտինգում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի սխալն էր։ Այս կապակցությամբ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է. «Արտաքին քաղաքականության այս ուղղության արդյունքները հանրահայտ են. 1998-2008թթ. մեկ տասնյակից ավելի երկրներ պետական մակարդակով ճանաչեցին Ցեղասպանության փաստը, սկսվեց հայության […]

Ծառուկյանը վերադառնում է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ այսօր տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը՝ նշելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանը հեռանալու է կուսակցության նախագահի պաշտոնից, թերեւս նաեւ կուսակցու­թյունից: ԲՀԿ նոր նախագահ է ընտրվելու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս այդ պաշտոնում ուզում է տեսնել վարչապետ Հովիկ Աբ­րահամյանը, ով Աերժ Աարգսյանին երաշխավորել է, որ այդպես ավելի լավ կլինի: Այսօրվա համագումարում, ըստ էության, իրա­կանացվելու են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի