11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 5, 2015

Ավտոմեքենան շրջվել է ձորը. կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել մոտակա ձորը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Պատահարի հետևանքով վարորդը` 1937 թ. ծնված Լավրենտ Մանուշակյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: 

«Կմուծվե՞ն»

Ռուստամ Գասպարյանն էլ լքեց ԲՀԿ-ն: Արցախյան ազատամարտի այս հրամանատարին դժվար է առնետ համարելը, որովհետև մինչև վերջերս նա խոսում էր իշխանափոխության անհրաժեշտության մասին, մասնակցում էր ընդդիմադիր ազատամարտիկների հավաքներին, մամուլի էջերում նույնիսկ հնչեցնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: ԲՀԿ-ն լքում են «աջից» ու «ձախից», կուսակցությունից հավասարապես դժգոհ են, օրինակ, Յուվեցի Կարոն, ով, իր իսկ խոսքերով, ամենաշտ քվեն […]

Հարձակում հայտնի հաղորդավարի վրա

Մոսկվայի Շերեմետեվսկայա փողոցի վրա` «ՈՒՀԱ-ի տան» դիմաց, հարձակում են գործել հայտնի հաղորդավար եւ հեռուստապրոդյուսեր Ալեքսանդր Մասլյակովի վրա, գրում է Интерфакс-ը: Մասլյակովը փորձել է մեքենան նստել, երբ նրան մի տղամարդ է մոտեցել եւ ՈՒՀԱ-ի տոմս խնդրել: Պատասխան չստանալով` տղամարդը հարձակվել է հաղորդավարի վրա, քաշքշել նրան, սակայն անցորդներին հաջողվել է հետ քաշել տղամարդուն: Նշվում է նաեւ, որ […]

Ինչ առավելություններ ունի Ռուսաստանում հայ միգրանտը տաջիկից /վիդեո/

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներից շատերը չեն կարողանում մեկնել այդ երկիր.«Այստեղ խոսքը դեպորտին չի վերաբերվում, դեպորտը այն է, որ անձը գտնվում է օտարեկրյա տարածքում, և այնտեղ վարչական վարույթ է սկսվում այդ մարդու նկատմամբ, և արտաքսում են: Այս դեպքում խոսքը գնում է […]

Հայաստանը` հանքարդյունաբերության ոլորտում կազմակերպվող միջազգային համաժողովին

Մարտի 1-ից 4-ը աշխատանքային այցով Կանադայում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Տորոնտոյում կազմակերպվող հանքարդյունաբերության ոլորտում ամենամյա խոշորագույն միջազգային համաժողովին։ Պատվիրակությունն այցելեց համաժողովի շրջանակներում կազմակերպված առևտրային ներկայացումներին և ուսումնասիրեց Հայաստանում գործող մի շարք ընկերությունների տաղավարները, որոնց թվում էին «Dundee Precious Metals», «Lydian», «Centerra Gold» հանքարդյունաբերող կազմակերպությունները։ Նախարար Զախարյանը […]

ՓՄՁ սուբյեկտներին տրվելու է նաև ուղղակի վարկավորում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2015 թվականի ծրագրին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ նախագծով ընդգծվում են այն ուղղություններն ու նպատակները, որոնք առանձնացվել են ՓՄՁ ոլորտի համար 2015թ-ին. դրանք թվով ինն են: «Այս գործիքներից առաջինը և կարևորը ՓՄՁ սուբյեկտներին տրվող աջակցությունն է՝ ենթակառուցվածքների պահպանման և ամրապնդման ուղղությամբ: Այս ուղղության […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

      «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում:   Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին:   Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի […]

Արդարադատության նախարարը` Նուբարաշենի սպանությունից /վիդեո/

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող դեպքերը՝ կրակոցներ, սպանություններ, ինչպես նաև ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանություններին: «Սպասենք՝ քննությունը պատասխանը կտա»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:  Մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի