Ինչ առավելություններ ունի Ռուսաստանում հայ միգրանտը տաջիկից /վիդեո/
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներից շատերը չեն կարողանում մեկնել այդ երկիր.«Այստեղ խոսքը դեպորտին չի վերաբերվում, դեպորտը այն է, որ անձը գտնվում է օտարեկրյա տարածքում, և այնտեղ վարչական վարույթ է սկսվում այդ մարդու նկատմամբ, և արտաքսում են: Այս դեպքում խոսքը գնում է մուտքի արգելանքի մասին, իսկ մուտքի արգելանքը դրվել է Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով, և բոլորս էլ տեղյակ ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում և պրակտիկան, և կարգը խստացվում են Ռուսաստանում»:
Եգանյանն անդրադարձավ նաև նրան, թե որ խխատումների դեպքում է այդ արգելքը դրվում, և ինչ արտոնություններ են տրվում ՀՀ քաղաքացիներին՝ կապված ԵՏՄ-ին անդամակցության հետ: «Հայաստանը ԵՏՄ-ի կազմում է, իսկ Տաջիկստանը ոչ, Տաջիկստանի կամ Ուզբեկստանի քաղաքացին, որպեսզի Ռուսաստանում աշխատանքային գտործունեություն իրականացնի, պետք է պատենդ ձեռք բերի և քննություն հանձնի ռուսերենից: Նա պետք է քննություն հանձնի սահմանադրական կարգից և Ռուստատանի պատմություն, պետք է երեք հիվանդությունների բացակայության մաիսն տեղեկանք ներկայացնի, պետք է վճարի պետական տուրք: Նշածս բոլոր գործերից ՀՀ քաղաքացին ազատված է, աշխախատեղ զբաղեցնելու հարցում մեր քաղաքացին և Ռուսաստանի քաղաքացին ունի հավասար իրավունքներ»,- բացատրեց Եգանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: