11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 5, 2015

150 միլիոն դրամ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով նախարարությանը հատկացնել 150 միլիոն դրամ: Գումարը նախարարությանն է հատկացվում 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվի: Հիշեցնենք, որ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է:

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ Սիրիայի Ժողովրդական ժողովում

Մարտի 4-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգևոր ներկայացուցիչ վարդապետ Գևորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական և գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին: Նախագահը ողջունեց դեսպան Փոլադյանին և […]

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և  Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են […]

Սեֆիլյանը շարժվում է Գյումրի

Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով: Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մեժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը Ժառանգություն  կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք […]

Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. Интерфакс

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի։ «Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, և պետք է ավարտվի մոտ 2 շաբաթ անց: Փորձաքննությամբ կգնահատվի զինծառայողի հոգեկան առողջության վիճակը, և հայտնեն ախտորոշումը»,- նշել է […]

Կառավարության դիմաց թեժ է. նաիրիտցիները սպառնում են /վիդեո/

Այս պահին կառավարության նիստին զուգահեռ շենքի դիմաց հավաքվել են «Նաիրիտի»-ի աշխատակիցները: Պահանջը նույնն է` 18 ամսվա չվճարված աշխատավարձերը: Նրանք բարձրաձայն կոչերով դիմում են շենքի ներսում գտնվող պաշտոնյաներին, ասացին, որ եթե մինչեւ մարտի 16-ը իրենց աշխատավարձերը չվճարեն, ապա կտրուկ միջոցները անխուսափելի կլինեն: «Նստացույց կանեն, չի բացառվում նաեւ հացադուլն ու այլ կտրուկ միջոցները»: «Մի քանի դուբինկա ա, […]

Դավութօղլուն «1915թ. դեպքերի» 100-ամյակը համարել է ազգային խնդիրների լուծման կարեւոր առիթ

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավուօղլուն հանդիպել է թուրք-ամերիկյան միությունների ղեկավար կազմի հետ, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «haberler.com»-ին հղումով: Այլ թեմաների շարքում Դավութօղլուն անդրադարձել է նաև Հայկական հարցին: Թուրքիայի վարչապետը մասնավորապես նշել է , որ ազգային խնդիրները լուծելիս անհրաժեշտ է մի կողմ դնել տարակարծությունները և իր իսկ բնորոշմամբ «1915թ. դեպքերի» հարյուրամյակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի