27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կմուծվե՞ն»

Ռուստամ Գասպարյանն էլ լքեց ԲՀԿ-ն: Արցախյան ազատամարտի այս հրամանատարին դժվար է առնետ համարելը, որովհետև մինչև վերջերս նա խոսում էր իշխանափոխության անհրաժեշտության մասին, մասնակցում էր ընդդիմադիր ազատամարտիկների հավաքներին, մամուլի էջերում նույնիսկ հնչեցնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:

ԲՀԿ-ն լքում են «աջից» ու «ձախից», կուսակցությունից հավասարապես դժգոհ են, օրինակ, Յուվեցի Կարոն, ով, իր իսկ խոսքերով, ամենաշտ քվեն է բերել Սերժ Սարգսյանի օգտին ու Ռուստամը, ով պահանջում էր նույն Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Այս տարբեր մարդկանց երբեք էլ չի միավորել գաղափարն ու ծրագիրը, քաղաքական սկզբունքն ու թիմային աշխատանքը: Նրանց միավորել է Ծառուկյանի անձը, ով մեկի համար խողովակ է եղել իշխանության մեջ հայտնվելու համար, մյուսին թվացել է, թե նրա միջոցով հնարավոր է իշխանություն փոխել:

Երկու թևերն էլ օբյեկտիվորեն հիասթափված են ու հեռանում են կուսակցությունից: Ութն արդեն հեռացել են, կհեռանան նաև նորերը: Ես չեմ պատկերացնում, որ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը համակերպվեն Հովիկ Աբրահմյանի «կուրացիային», նույն կերպ չեմ պատկերացնում, որ քսակատերերը համաձայնեն «մուծվել» մի կուսակցության, որի ղեկավարը նախկին լրագրող է:

Խմբակցությունում մնալու են 8-12 պատգամավորներ, ովքեր փորձելու են նոր ԲՀԿ ստեղծել՝ ինչ-որ նպատակների ու գաղափարների շուրջ: Դժվար է կանխատեսել նոր ԲՀԿ-ի ճակատագիրը, որովհետև ամեն քաղաք չէ, որ հնարավոր է վերականգնել հզոր ցնցումից ու աղետից հետ…

քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ