17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը վերադառնում է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ այսօր տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը՝ նշելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանը հեռանալու է կուսակցության նախագահի պաշտոնից, թերեւս նաեւ կուսակցու­թյունից: ԲՀԿ նոր նախագահ է ընտրվելու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս այդ պաշտոնում ուզում է տեսնել վարչապետ Հովիկ Աբ­րահամյանը, ով Աերժ Աարգսյանին երաշխավորել է, որ այդպես ավելի լավ կլինի:

Այսօրվա համագումարում, ըստ էության, իրա­կանացվելու են բոլոր այն համաձայնությունները, որ ձեռք են բեր­վել Աերժ Աարգպան- Գագիկ Ծաոուկյան-Հովիկ Աբրահամյան-Աամվել Կարապետյան բանակցությունների ընթացքում:

Այդ բա­նակցությունները տեղի էին ունեցել վւետրվարի 20-ին նախորդող երեք օրերին:

Ինչպիսի՞ն է լինելու, ուրեմն, «Բարգավաճ Հայաստան» կուսակ­ցությունը այսօրվա համագումարից հետո: Աերժ Սարգսյանը այս հարցում կայացրել է վերջնական որոշում. ԲՀԿ-ն քաղաքական դաշտում պետք է շարունակի բուֆերի դերակատարում ունենալ ընդդիմության եւ իշխանության արանքում, ինչպիսի դերակատա­րում ունեցել է միշտ:

Սարգսյանը որոշել է նրան պահել երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակում, բայց եթե նախկինում այն շուրջ 30 տոկոսանոց երկրորդ ուժ էր, հիմա դաոնալու Է 10-15 տո­կոսանոց երկրորդ ուժ, որովհետեւ վերջին տարիների իրադարձու­թյունները ցույց տվեցին, որ երեսուն տոկոսը չափազանց մեծ թիվ է բուֆերի համար եւ այն կարող է վերահսկողությունից դոփս գա­լու վտանգներ պարունակել:

Մի բան ակնհայտ է որ ԲՀԿ-ն այսու­հետեւ գտնվելու է Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողու­թյան ներքո եւ նա է որոշելու նրա տեղը, դերը, ասելիքը քաղաքա­կան դաշտում: Իհարկե’ Հովիկ Աբրահամյանի միջոցով:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանին, նա փաստացի հեռանում Է քաղաքականությունից եւ, թերեւս, կշա­րունակի զբաղվել բացառապես բիզնեսով: Նա, իհարկե, որոշ բիզնեսներ կկորցնի, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի նրա ընկերները կկարողանան Աերժ Աարգսյանին համոզել, որ Ծառուկյանին չզրկի միլիոնատիրոջ կարգավիճակից: Վերջինս կդաոնա, այսպես ասած, շարքային օլիգարխ:

Նա հոգու խոր­քում կպահի ռեւանշի ցանկությունը, կցանկանա վերադառնալ քաղաքականություն, բայց արդյո՞ք այդ ցանկությունն իրագոր­ծելու վճռականություն կունենա’ դժվար է ասել:

Սովորաբար, երբ մարդիկ այսպես աղմկոտ եւ ստորացուցիչ կերպով կոտրվում են, հետո չափազանց դժվար է վերականգնել նախկին կարգավի­ճակի կեսի կեսը նույնիսկ: Չպետք Է մոռանալ, որ առաջիկա տա­րիներին Ծառուկյանը լինելու է Սերժ Աարգսյանի զննող հայաց­քի ներքո, եւ եթե վերջինս դավադրության կասկածներ ունենա, չի հապաղի, բնականաբար:

Եւ այս իմաստով, թերեւս, չկա որեւէ շանս, որ Ծառուկյանը քաղաքականության մեջ երբեւէ նորից դառնա աոաջին դեմք: Նա քաղաքականության մեջ կարող է հավակնել երրորդ, չորրորդ էշելոնի գործչի կարգավիճակին: Գուցե երեկվա Ծաոուկյանի համար սա ընդունելի չէ, բայց վաղ­վա Ծաոուկյանի համար կարող է լիապես ընդունելի լինել:

Եւ թույլ տվեք կանխատեսել, որ Աերժ Աարգսյանի սահմանադրա­կան փոփոխությունները հանրաքվեի ժամանակ բավական մեծ թվով ձայներ կստանան Ծաոուկյանի ազդեցության ոլորտը հա­մարվող Աբովյան քաղաքում եւ Աոինջ գյուղում:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ