06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Գողերի ու գողականի վրա հենվողները. Հրապարակ

«Հրապարակի» խմբագիրն անդրադարձել է երեկ Երեւանում տեղի ունեցած սպանությանը.  

«Գողերի ու գողականի նկատմամբ յուրահատուկ ակնածանք ունեցող մեր հասարակությունը երեկ ցնցված էր Նուբարաշենի մոտ տեղի ունեցած դաժան սպանդից:

Սահմանի վրա հակառակորդի գնդակից ամեն օր ստացվող ողբերգական լուրերը՝ 19-20-ամյա պատանիների մահվան մասին, այդքան ողբ ու իրարանցում չեն առաջացնում մեզանում, եւ ընդհանրապես ոչ մի ներքաղաքական իրադարձություն այնքան ուշադրու­թյան չի արժանանում, որքան օրեն­քով ու անօրեն գողերի մասին ցան­կացած տեղեկություն, առավել եւս՝ սպանությունը:

«Գող» բառի առկա­յությունը ցանկացած հոդվածի վեր­նագրում ապահովում է այդ լուրի առկայությունը ամենակարդացված նյութերի թոփ-տասնյակում: Այդ անառողջ հետաքրքրությունն այն­քան համընդհանուր է, որ մեծ թվով աղմկոտ լուրերի նկատմամբ ան­տարբեր «Հայլուրն» անգամ մի մեծ ռեպորտաժով երեկ անդրադարձավ սույն հանցագործությանը:

Բայց սա սոսկ կենցաղային հետաքրքրու­թյան մասին վկայություն չէ, այլ հանրության որակի, կողմնորոշիչ­ների, արժեհամակարգի մասին խո­սուն փաստ: Որտե՞ղ են թաքնված սրա արմատները: Նախեւառաջ նրանում, որ մեր հանրության մեջ որոշումներ կայացնողները գողերն են կամ գողական մտածելակերպով մարդիկ:

Ապա կարեւոր է նաեւ այն, որ այս անձինք, որպես կանոն, մե­ծահարուստներ են, ձեռնարկատե­րեր, եթե կարելի է այդպես ասել: Թերեւս էական է նաեւ այն, որ այս անձանց անմիջական մասնակցու­թյամբ են տեղի ունենում ընտրու­թյունները, եւ իշխանության մեջ գտնվողները մշտապես հենվում են սրանց վրա: Ով ունի նրանց աջակ­ցությունը, նա իրեն ուժեղ է զգում եւ պաշտպանված»:

Ամբողջական հոդվածին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ