17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է անելու Քոչարյանը. Ժամանակ

«Ժամանակն» անդրադարձել է ներքաղաքական հնարավոր դասավորումներին՝ տեղավորելով դրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեության շրջանակներում: Թերթը գրում է.

«ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի լիակատար վե­րահսկողության տակ անցնե­լուց հետո Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, այլեւս  անհրաժեշտություն չունի պահել իր թիմակիցներին մի կուսակցությունում, որ աշ­խատելու է բացառապես Սերժ Սարգսյանի համար: Սակայն այս դեպքում հարց է առաջանում ինչ է անելու Ռոբերտ Քոչարյանի թիմը:

Քոչարյանի թիմը, եւ ընդհանրա­պես՝ արդյոք ներկայիս իրա­դարձությունները հայաստանյան ներքաղաքական կյան­քից, այսպես ասած, հեռաց­նում են «Քոչարյանի թիմ» հասկացությունը: Իսկ որ այս հասկացությունը կար, եւ այն մասնավորապես Ռոբերտ Քո­չարյանի համար առանցքա­յին նշանակություն ունեցող գործոն էր քաղաքականու­թյան մեջ՝ խոստովանում էր հենց Քոչարյանը իր հարցազ­րույցներից մեկում քաղաքա­կան պլանների մասին խոսե­լիս կարեւորելով թիմի առկա­յությունը:

Եվ ուրեմն ներկայումս հե­տաքրքրական է, թե ինչ է լի­նելու «Քոչարյանի թիմ» հասկացության հետ:

Պատասխանը կտա ժամանակը իհարկե, սա­կայն անկասկած Է, որ առանց­քայինը լինելու Է Ռոբերտ Քո­չարյանի քաղաքական հա­վակնությունը: Եթե նա պահ­պանում Է երբեւէ իշխանու­թյան գալու հավակնություն, ապա, բնականաբար, կփորձի վերակազմավորել, վերադա­սավորել իր թիմը, իսկ եթե ոչ, ապա, ամենայն հավանակա­նությամբ, հայաստանյան քաղաքական դաշտում այդ սեգ­մենտը արդեն կարելի է ան­ցած էտապ համարել:

Սակայն բացառել պետք չէ նաեւ միջանկյալ մի տարբերակ՝ երբ Քոչարյանը վերադառնալու էական հավակնու­թյուն էլ երբեք չի ցուցաբերի, սակայն կփորձի որոշակիորեն քաղաքական ազդեցություն պահպանել որեւէ խմբի միջո­ցով, որեւէ ֆորմատով’ հարկ եղած դեպքում իր տնտեսա­կան շահերը սպասարկելու համար, քանի որ հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը ձայաստանում լուրջ տնտեսական ներկայացվածություն ունեն տարբեր բիզնեսների տեսքով:

Քոչարյանական թիմի հնա­րավոր ապագայի վերաբերյալ դատողությունների առումով շատ հետաքրքրական է ԲՀԿ- ական պատգամավոր Միքայել Սեւքումյանի հայտարարու­թյունը Վարդան Օսկանյանի՝ մանդատը վայր դնելու որոշ­ման մասին:

Սիքայել ՍԵլքումյանը բաց տեքստով հայտա­րարել է, որ 2017 թվականը սարերի հետեւում չէ եւ Օսկանյանը միգուցե պլաններ ունի, որոնցում մանդատը այլեւս չի տեղավորվում:

Սա ուղղակի ակնարկ է, որ Օսկանյանի քայլը ոչ թե զուտ արձագանք է ներկայիս իրավիճակին, այլ քայլ’ դեպի ապագա: Իսկ ինչպես հայտնի է, ԲՀԿ-ում հենց Վարդան Օսկանյանն է առաջին հերթին դիտվում որպես Ռոբերտ Քո­չարյանի թիմի անդամ» :

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ