11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2, 2015

Ա. Աշոտյանը մեկնել է Բրյուսել

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ա. Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության»  կողմից: 

Բախվել են Օպելն ու Միցուբիշին

Մարտի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաները , կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են Օպել մակնիշի (վարորդ Խ. Մ.) 34 […]

Էրդողանի խոսնակը հերքել է Գալիպոլիի մարտերի 100-ամյա միջոցառումների չեղարկման լուրը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` analizmerkezi.com-ին հղումով: Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) 100 ամյակի միջոցառումների անվավեր ճանաչվելու մասին օրեր առաջ մամուլում տեղ գտած լուրերին: «Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ լուրը բոլորովին անհիմն և հնարովի: Դրանում ոչ […]

«Հիասթափությունս անասելի է»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ մարտի մեկին հանրահավաքին: Նոր լսում էի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթը: Բացի մեկ դրվագից՝ հիասթափությունս անասելի է. աչքիս առաջ փլվում է քաղաքական մի հսկա, ով առանց չափազանցության՝ եղել է իմ քաղաքական կումիրը, պատանեկան ու երիտասարդական իմ պատկերացումներում՝ նա նույնացել է […]

Գևորգ Կոստանյանը մեկնել է

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի պատճառով ս.թ. մարտի 1-ին ժամը 24.00-ին դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ ջրամատակարարման դադարի սահմանված ժամկետի գերազանցման դեպքում ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեծ են նաև ձեզնից ակնկալիքներն ու պահանջները. նախագահի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։ Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր […]

ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է. Ջեյմս Քլափեր. Azatutyun.am

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերիխոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է, գրում է Azatutyun.am-ը: Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի