18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բախվել են Օպելն ու Միցուբիշին

Մարտի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաները , կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են Օպել մակնիշի (վարորդ Խ. Մ.) 34 SR 993 պետհամարանիշի և Միցուբիշի մակնիշի (վարորդ Ց. Դ.) 34 MD 377 պետհամարանիշի ավտոմեքենաները: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են մեքենաների հոսանքազրկում և փակել Օպել մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ