11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2, 2015

Փակել էր աղջկա բերանն ու դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսը

Հունվարի 27-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 14 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 1997 թ. ծնված Մարիամ Ա.-ի բջջային հեռախոսը:Մեկնած օպերատիվ խմբին Մարիամ Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, անհայտ անձը Չեխովի փողոցի թիվ 16 շենքի մոտ փակելով իր բերանը՝ ձեռքից հափշտակել է բջջային […]

Կինը սպանել է ամուսնու ընկերոջը` ամուսնուն խաղեր սովորեցնելու համար

Չինաստանում 47-ամյա կինը ձերբակալվել է սպանության համար: Ինչպես պարզվել է, կինը դանակահարել եւ սպանել է ամուսնու ընկերոջը, քանի որ վերջինը կնոջ ամուսնուն սովորեցրել էր մաջոնգ հայտնի խաղը: Կնոջը բարկացրել է այն, որ ընկերը ամուսնուն խաղ խաղալ է սովորեցրել, եւ նրանք շատ ժամանակ են սկսել տրամադրել այդ խաղին:

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին […]

Նոր նախաձեռնություն. մարզիկները կայցելեն դպրոցներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Հայ անվանի մարզիկներն այցելելու են հանրակրթական դպրոցներ՝ հանդիպելու աշակերտների հետ, պատմելու իրենց մարզական կենսագրության, ձեռքբերումների, հաղթանակների մասին: Նրանք կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին, կներկայացնեն մարզաձևերի առանձնահատկությունները: Վաղը՝ մարտի 3-ին, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչԼևոն Ջուլֆալակյանն այցելելու է Երևանի թիվ 200 հիմնական դպրոց (Դավթաշենի […]

Շատ ցավում եմ, որ իրենց վաղեմի բարեկամներին է դա վերաբերում. Բաղդասարյանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

«Ես բազմիցս ասել եմ՝ ընդդիմության դաշտում մրցապայքար է գնում, թե ով պիտի այդ թափուր տեղը լրացնի, բայց ցավում եմ, որ մեկը մյուսին վիրավորելով, նսեմացնելով փորձում է  գրավել այդ տեղը: Մեր պատկերացրած գաղափարախոսական ընդդիմությունը նման կերպ չենք կարող ունենալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն […]

Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է./լրացված/

Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքվել են մոտ երեք հարյուր  տաքսու վարորդներ: Վերջիններս իրենց մեքենաներով փակել են հրապարակի ճանապարհը: Տաքսու վարորդները պահանջում են հարկային բեռի թեթևացում և կայանատեղիների համար սահմանված վճարի չափի նվազեցում, որը տարեկան սահմանված է 12 հազար դրամ: Վարորդների բարձրացրած հարցերի թվում է Երևանի և մարզերի միջև տաքսի ծառայության համար սահմանված տուրքի չափը եւս: […]

Արթուր Մելիքյանը հիվանդանոցում մահացել է

Մարտի 1-ին, ժամը 02.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը` 1993 թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է:  Կատարվում է քննություն:

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ ձերբակալվել է

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։ Մասնավորապես ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։ Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ […]

Նախկին Միսս Թուրքիային սպառնում է ազատազրկում նախագահ Էրդողանին «վիրավորելու» համար

Նախկին Միսս Թուրքիայի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում սոցցանցերում կատարած գրառումների համար, որոնք դատախազները համարել են քննադատություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է interpress.am-ը` Huffington post-ին հղումով: Էմրե Թելջին հայտարարել է, որ Ստամբուլի դատախազներից մեկը պահանջում է պաշտոնյային վիրավորելու համար պատասխանատվության ենթարկել Մերվե Բույուքսարաջին, նրան հետապնդելու հարցը այժմ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի