11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2, 2015

Մեկընդմիշտ հրաժարվենք երկրային ցանկություններից, Օրվա խորհուրդը

Լավ է մեզ համար, որ փնտրենք «վերին բաները», խորհենք վերին բաների մասին (տես Կող. 3: 1-2): Եթե ճանաչել ենք Քրիստոսին և զգում ենք Նրա քաղցրությունն ու օրհնությունը, ապա պիտի հաստատ մնանք Նրա վարդապետության մեջ, մեկընդմիշտ հրաժարվենք երկրային ցանկություններից ու մեղանչական մեր մարմնից: Կող. 2: 8 – 3: 4 Մարտի 2, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Աջափնյակում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փողոցի 16, 20/1, 20/2, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5, 7, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, Բաշինջաղյան 182, 184, 190, 194 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]

Նորածին մանուկներին Եփրատն են նետել

Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանի վկայությունը 1915 թ.,Կիլիկիա Բուլղարահայ թեմի առաջնորդ Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը Գևորգ կաթողիկոսին ուղղվածնամակում պատմում է, որ Հայաստանը կործանվել է, ոչ մի անկյունում հայ չի մնացել: Զանգվածային տեղահանության հետևանքով սպանվածների, անհետացածների, մահմեդականացվածների և առևանգվածների թիվը հասել  է 835.600-ի: Բազմաթիվ հայմայրեր իրենց  նորածին մանուկներին Եփրատի ալիքների մեջ են գցել կամ տանը սպանել:Շատերի  երեխաներին խլել են […]

Ազատամարտիկները հրաժարվել են իրենց մեդալներից

Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական […]

Սոցփաթեթով անվճար բուժօգնություն նաեւ ապահովագրությամբ

Սոցփաթեթի շրջանակներում շահառուներն այսուհետ անվճար բժշկական օգնությունից կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող փաթեթով, այնպես էլ ապահովագրական ընկերություններում հավելյալ ծառայություններ ձեռք բերելու միջոցով։ Անցած տարվա վերջին կառավարության նախորդ որոշման մեջ կատարված փոփոխությամբ շահառուներին հնարավորություն ընձեռնվեց սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամը ուղղել նաեւ ապահովագրական ընկերությունների միջոցով հավելյալ ապահովագրական ծառայությունների ձեռքբերմանը։ Գումարի շրջանակներում նրանք կարող են […]

ՀՀԿ-ը խստորեն դատապարտում է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը և իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին և բարեկամներին: Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին և կպատժեն օրենքի ողջ խստությամբ:

«Լավ է ուշ, քան երբեք»

«Մենք ճնշումներ չենք գործադրել, պարզապես նրանք հասկացան՝ ուր է գնում այս ճանապարհը, և հասկացան՝ այն խորհրդատուները, այն թելադրողները, որ կային, ինչ նպատակներ էին հետապնդում, և մարդիկ շատ ճիշտ ժամանակին արեցին հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններին:  Բաղդասարյանը նկատեց, որ ԲՀԿ-ի մասին խոսելը դեռ վաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի