20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սոցփաթեթով անվճար բուժօգնություն նաեւ ապահովագրությամբ

Սոցփաթեթի շրջանակներում շահառուներն այսուհետ անվճար բժշկական օգնությունից կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող փաթեթով, այնպես էլ ապահովագրական ընկերություններում հավելյալ ծառայություններ ձեռք բերելու միջոցով։ Անցած տարվա վերջին կառավարության նախորդ որոշման մեջ կատարված փոփոխությամբ շահառուներին հնարավորություն ընձեռնվեց սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամը ուղղել նաեւ ապահովագրական ընկերությունների միջոցով հավելյալ ապահովագրական ծառայությունների ձեռքբերմանը։ Գումարի շրջանակներում նրանք կարող են ձեռք բերել առողջապահության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ նաեւ իրենց ընտանիքի անդամների համար։

Սակայն դրա համար անհրաժեշտ կլինի ընտրել այնպիսի ապահովագրական ընկերություններ, որոնց առաջարկած ապահովագրական փաթեթների օրինակելի ձեւերը ստացել են առողջապահության նախարարության դրական եզրակացությունը։ Պետության կողմից առաջարկվող սոցփաթեթում ընդգրկված շահառուների համար մի կողմից ընդլայնվել է տրամադրվող բժշկական օժանդակության շրջանակը, մյուս կողմից՝ ներմուծվել են որոշ պարտադիր բաղադրիչներ։ Մասնավորապես կատարված փոփոխությամբ, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից, հաստատվել է շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական փաթեթը։ Ընդ որում, դա պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթում ընդգրկված ծառայություններից օգտվելու համար։

Այլ կերպ ասած, առանց կանխարվելիչ բժշկական քննության, անհնարին կլինի ստանալ պետական օժանդակությունը։ Իհարկե, կան որոշակի բացառություններ, որոնք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Այս քայլով, ըստ էության, փորձ է արվում ժամանակից շուտ հայտնաբերել եւ կանխարգելել այն հիվանդությունները, որոնց բուժումը հետագայում շատ ավելի լուրջ բարդությունների հետ է կապված։ Որպեսզի շահառուները կարողանան հարմարվել այս նորամուծությանը՝ սահմանվել է նաեւ որոշակի անցումային շրջան։ Որպես այդպիսին, կլինի 2015թ.։ Սակայն հետագայում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը հանդիսանալու է հաջորդ տարվա համար սոցփաթեթի ծառայություններն ակտիվացնելու միջոց։ Մասանավորապես 2016թ. սկսած պարտադիր բժշկական քննությունն անցնելը ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ եւ հաջորդ տարվա համար։ Կատարված փոփոխությամբ սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռնվել բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել նաեւ, այսպես կոչված, հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից։ Սակայն դրանք կիրականացվեն համավճարի սկզբունքով։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ