11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Լավ է ուշ, քան երբեք»

«Մենք ճնշումներ չենք գործադրել, պարզապես նրանք հասկացան՝ ուր է գնում այս ճանապարհը, և հասկացան՝ այն խորհրդատուները, այն թելադրողները, որ կային, ինչ նպատակներ էին հետապնդում, և մարդիկ շատ ճիշտ ժամանակին արեցին հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններին: 

Բաղդասարյանը նկատեց, որ ԲՀԿ-ի մասին խոսելը դեռ վաղ է, մարտի 5-ին կկայանա կուսակցության համագումարը, կուսակցությունը որոշում կկայացնի, ապա պարզ կլինի հետագա ճակատագիրը: Դիտարկմանը, թե փաստորեն Գագիկ Ծառուկյանը չդարձավ Իվանիշվիլի, ինչպես Տեր-Պետրոսյանն էր հայտարարում, նա արձագանքեց. «Դա կարող է Լևոն Տեր-Պետրոսյանի երազանքն է եղել, իմ շուրթերից երբեք նման համեմատություն չեք լսել: Կարող է մարդիկ իրենց մտքում ինչ-որ նպատակներ են ունեցել, բայց ես գնահատում եմ Ծառուկյանի քայլը, որ նա «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով ժամանակին կարողացավ սառը դատողությամբ անել այն հայտարարությունը, որը պետք էր հենց իրեն և իր կուսակցությանը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ