11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտիկները հրաժարվել են իրենց մեդալներից

Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:

Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական ահաբեկչության դեմ բողոքի: Նրանք այդ օրը Արցախի կողմից եկել էին դիմավորելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթի մասնակիցներին, սակայն նրանց թույլ չէին տվել հասնել ավտոերթին և դաժան ծեծի ենթարկելով՝ հետ էին ուղարկել:

Քերոբ Ղազարյանը Արցախյան ազատամարտի տարիներին մարտնչել է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը:

Ազատամարտից հետո լծվել է բանակաշինության գործին, զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: 1998-2000 թ.թ. եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:

Պահեստազորի փոխգնդապետ է:

Քերոբ Ղազարյանը հանձնել է «Շուշիի ազատագրման համար» և «Մարտական ծառայության» մեդալները:

Մխիթար Ավետիսյանը Արցախյան ազատամարտին մասնակցել է որպես հրետանավոր: Եղել է հրետանային մարտկոցի, այնուհետև՝ դիվիզիոնի հրամանատար:

Ազատամարտից հետո զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: Եղել է հրետանային բրիգադի շտաբի պետի տեղակալ:

Պահեստազորի մայոր է:

Մխիթար Ավետիսյանը հանձնել է «Արիության մեդալ»-ը:

  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ