20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է./լրացված/

Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքվել են մոտ երեք հարյուր  տաքսու վարորդներ: Վերջիններս իրենց մեքենաներով փակել են հրապարակի ճանապարհը: Տաքսու վարորդները պահանջում են հարկային բեռի թեթևացում և կայանատեղիների համար սահմանված վճարի չափի նվազեցում, որը տարեկան սահմանված է 12 հազար դրամ: Վարորդների բարձրացրած հարցերի թվում է Երևանի և մարզերի միջև տաքսի ծառայության համար սահմանված տուրքի չափը եւս:

Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները մի քանի տաքսիստների տուգանել են: Վարորդները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ մինչև իրենց հարցերին լուծում չտրվի: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է հրապարակ և վարորդներին հորդորել մեքենաները դուրս բերել փողոցից, սակայն վարորդները նշել են, որ չեն պատրաստվում հեռանալ:

Քիչ առաջ տաքսու վարորդներին է մոտեցել Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով պատրաստակամություն է հայտնել հանդիպել վարորդների ներկայացուցիչների հետ նախարարությունում և լսել նրանց : 

«Ասում են լավություն ենք արել 14 հազարից դարձրել ենք 12 հազար դրամ: Ինչի մյուս ծախսերը չեն ասում, օրինակ` էդ նոր լիցենզավորման համար մենք պետքա հատուկ հաշվիչ սարք դնենք մեր մեքենայում, որ կարողանանք տաքսի վարել;

Եթե էդ հաշվիչ սարքը չունեցանք, մեզ կտուգանեն, իսկ էդ անտեր սարքը 70 հազար դրամա, որը իրենից ոչինչ չի ներկայացնում … ինչ որ տեղեկեություններ է ներկայացնում, որը յուրաքանչյուր ոք էլ գիտի։ Ով չգիտի, որ մինիմալը 600 դրամա, կամ, որ նստելավարձ չենք վերցնում։ Մեզ այդ հաշվիչները հարկավոր չեն, չգիտենք ում բիզնեսն եք ծաղկացնում, ում գրպաններն ենք փող լցնում, մեզ մի ստիպեք հաշվիչ գնել»,-դժգոհեց վարորդներից մեկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ