12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էրդողանի խոսնակը հերքել է Գալիպոլիի մարտերի 100-ամյա միջոցառումների չեղարկման լուրը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` analizmerkezi.com-ին հղումով:

Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) 100 ամյակի միջոցառումների անվավեր ճանաչվելու մասին օրեր առաջ մամուլում տեղ գտած լուրերին:

«Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ լուրը բոլորովին անհիմն և հնարովի: Դրանում ոչ մի հավաստիություն չկա: Ապրիլի 23-24-ին նախատեսված Չանաքքալեի տոնակատարությունների նախապատրաստություններն ակտիվորեն շարունակվում են: Տոնակատարությունները մեր սպասածից շատ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել: Մի շարք երկրների նախագահներ ու վարչապետներ են մասնակցելու»:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին թուրքական «Today’s Zaman» կայքը լուր էր հրապարակել այն մասին, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի 100 ամյակի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, քանի իրենց մասնակցությունը այդ միջոցառումներին հաստատել են հրավիրված 102 երկրներից միայն 5-ը, այն էլ` ոչ ամենաբարձր մակարդակով: Որպես տեղեկատվության աղբյուր կայքը նշել էր ոմն թուրք քաղաքական գործիչ, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ