25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է. Ջեյմս Քլափեր. Azatutyun.am

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերիխոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է, գրում է Azatutyun.am-ը:

Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող է ոչ դիտավորյալ կամ սխալների պատճառով լարվածության ռիսկեր պարունակել:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարը Վրաստանի մասով նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև վիճաբանության առանցքային հարցերի շուրջ դժվար թե առաջընթաց տեղի ունենա, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների և օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերում: Նա նշել է, որ Վրաստանի ու Ռուսատանի միջև լարվածությունը կմնա բարձր:

«Մեր գնահատմամբ՝ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից»,- ասել է Քլափերը։

Ջեյմս Քլափերը ասել է, որ Թուրքիան առաջնահերթություն չի տալիս «Իսլամական պետություն» հռչակած խմբավորումների դեմ պայքարին, որի արդյունքում դրսի գրոհայինները Թուրքիայի տարածքով կարողանում են մուտք գործել Սիրիա:

Պատասխանելով սենատորների հարցերին, Քլափերն ասել է, թե լավատես չէ, որ Թուրքիան ավելի ակտիվ դեր կստանձնի «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում:

«Ես կարծում եմ՝ Թուրքիան այլ առաջնահերթություններ և այլ հետաքրքրություններ ունի»,- ասել է նա:

Քլափերը հայտնել է, որ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի հարվածներից Կոբանիում առնվազն 3000 գրոհային է սպանվել:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ