22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Մենք իրարով ենք հզոր, մենք միասին ենք հզոր. Սերժ Սարգսյան

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ եւ հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ եւ կազմակերպված համայնք: “Հպարտ եմ, որ դուք կարողացել […]

Կառավարությունը էլի “անխոս ու անխոսնակ” կմնա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, կառավարությունը եւս 3 ամիս “անխոս ու անխոսնակ” կմնա:  Բանն այն է, որ լոբբիստներն այս հարցում շատ են, իր հերթին “սուպերնախարար” Դավիթ Հարությունյանն է ցանկանում, որ նույնքան “սուպեր”, լեզուներ իմացող, դրսում կրթված մեկը ներկայացնի կառավարությանը: Մինչեւ սեպտեմբեր կաշխատի վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը, ով թեեւ կառավարությանն առընթեր “Տեղեկատվական կենտրոն” ՊՈԱԿ տնօրենն է, սակայն ամենուր ուղեկցում է […]

“…մեկ էլ բարձր գոռում են` շուտ հասի, մեռնում է”.Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, “Նուբարաշեն” ՔԿՀ-ում շուրջ 1300 ազատազրկվածների սպասարկում է ընդամենը մեկ բուժակ, եւ դատապարտյալները թերթի  հետ զրույցում դժգոհեցին, որ հատկապես ամռանը բավականին տխուր վիճակ է ստեղծվում։ Մեկի ճնշումն է բարձրանում, մյուսը երակներն է “բացել”, հաջորդին պետք է սիստեմ միացնել, ու բոլորին միաժամանակ մեկ բուժակը չի կարող սպասարկել։  “Շպրիցը ձեռքին, մեկ էլ բարձր գոռում […]

Պահանջել են չխոսել քաղաքականությունից. Իրավունք

“Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրում է, որ “Ժառանգություն”-ում լարվել են Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի հարաբերությունները եւ բանն հասել է նրան, որ Ստյոպիկից պահանջել են քիչ հանդես գալ քաղաքական թեմաներով եւ որպեսզի քառյակի հետ հարաբերությունները չփչացնեն, Սաֆարյանը Ֆեյսբուքայն իր պատը հիմնականում պետք է  “զարդարի” ֆուտբոլի մասին գրառումներով: Այս եւ այլ հետաքրքիր տեղեկությունների թերթի այսօրվա համարում:

Պաշտոնյաներից ով է մեկնել Բրազիլիա. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ամսվա կտրվածքով Հայաստանից Բրազիլիա մեկնելու համար վիզա են ստացել մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնցից մոտ մեկ տասնյակը ՀՀ տարբեր պաշտոնյաներ են։ Այս մասին երեկ թերթին հայտնեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատնից, երբ հետաքրքրվում էինք, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար ՀՀ քանի քաղաքացի է մեկնել Բրազիլիա, եւ նրանցից քանիսն են պաշտոնյաներ։ Պաշտոնյաների […]

Ադիբեկյանը պարզել է, թե ինչ հիվանդություններ ունենք

Հայաստանի մարզերում “բնակչության բարեկեցության” վարկանիշն ամենացածրը Լոռու մարզում է, ամենաբարձրը՝ Գեղարքունիքում՝ համապատասխանաբար 27 տոկոս եւ 51 տոկոս: “Բնակչության բարեկեցության” վարկանիշով երկրորդ հորիզոնականում Սյունիքն է, հետո՝  Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Արարատ, Կոտայք, Տավուշ, Վայոց ձոր: Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի  ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, ում խոսքով այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի 81 բնակավայրում անց է կացրել սոցհարցում: […]

Ուժեղ կարկտահարություն չի լինի /վիդեո/

“Հայպետհիդրոմետ” ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական  կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առաջիկայում կարկտահարության  վտանգ չկա: Ինչ վերաբերում է նախկինում տեղացած կարկտահարությանը, ապա նրա խոսքով օդերեւութաբանները կանխատեսել էին: Մանրամասները տեսանյութում:  Այնուամենայնիվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին ժամը 19.00-ից մինչեւ 20.00-ն […]

Հայկական բոլոր ակումբները դուրս մնացին եվրագավաթներից հենց առաջին փուլում

Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներում ”Շիրակը” պարտվեց ”Շախտյորին” 0-4 (առաջին խաղ 1-2), ”Փյունիկը”` 0-2 hաշվով (առաջին խաղ 1-4): Եվրոպայի լիգայում միակ թիմը, որը բացի պարտություններից այլ արդյունք գրանցեց, ”Միկան” էր, որը ոչ ոքի`1-1 խաղաց խորվաթական ”Սպլիթի” հետ, սակայն դուրս մնաց մրցաշարից քանի որ պարտվել էր առաջին խաղում 0-2 հաշվով: Հիշեցնենք, որ […]

Ինչպես աշխարհի առաջնությունում հաղթել 2319 գործակցով

Ոչ պաշտոնական տվյալներով, աշխարհի առաջնությունում Բրազիլիա-Գերմանիա (1-7) հանդիպումից առաջ ամբողջ աշխարհում միայն 8 մարդ է խաղադրույք կատարել 1-7 hաշվի օգտին: Նրանցից մեկը 20 դոլար խաղադրույք կատարել նշված հաշվի և Սամի Խեդիրայի գոլի օգտին: Նրա շահույթը կազմել է 46 380 դոլար: Շահողի անունը չի հրապարկվում, սակայն հայտնի է, որ նա իտալացի է: Հավելենք, որ նշված խաղադրույքի գործակիցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի