02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադիբեկյանը պարզել է, թե ինչ հիվանդություններ ունենք

Հայաստանի մարզերում “բնակչության բարեկեցության” վարկանիշն ամենացածրը Լոռու մարզում է, ամենաբարձրը՝ Գեղարքունիքում՝ համապատասխանաբար 27 տոկոս եւ 51 տոկոս: “Բնակչության բարեկեցության” վարկանիշով երկրորդ հորիզոնականում Սյունիքն է, հետո՝  Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Արարատ, Կոտայք, Տավուշ, Վայոց ձոր:

Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի  ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, ում խոսքով այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի 81 բնակավայրում անց է կացրել սոցհարցում:

Հետազոտման պատվիրատուն ՀՀԿ-ն էր, քաղաքապետերն ու մարզպետները: Սոցիոլոգի խոսքով, սա քաղաքական պատվեր չէ, այլ “դիագնոստիկա է, պարզելու թե ինչ հիվանդություններ ունենք”:

Մարզերում հարցվածների 24,5 տոկոսը երկրի տնտեսական վիճակում տեղի ունեցող փոփոխությունները գնահատել է դրական, մինչդեռ 2013-ին 56 տոկոսն է փոփոխությունները որակել դրական, 2007-ին՝ 65 տոկոսը, 2008-ին՝ 61 տոկոսը:

Հարցվածների 22,5 տոկոսը զբաղվածության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները դրական է համարել, 2013-ին 47 տոկոսն էր այդ կարծիքին եղել:

Երկրի պաշտպանության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները հարցվածների 35 տոկոսը դրական է համարել, իսկ 2013-ին 39 տոկոսն է այդպես մտածել:
Երեւանում հարցվածների 25 տոկոսը դրական է վերաբերում տնտեսական վիճակին, 20 տոկոսը՝ զբաղվածությանը, 32 տոկոսը՝ պաշտպանությանը: Պատկերն այլ է եղել 2013-ին՝ համապատասխանաբար՝ 56 տոկոս, 47 տոկոս, 39 տոկոս:

“Բնակչության բարեկեցության” վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ավան-Առինջ համայնքը, այնուհետեւ՝ Արաբկիր, Մալաթիա, Կենտրոն, Քանաքեռ, Դավթաշեն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Աջափնյակ, Էրեբունի, Շենգավիթը:

“Երբ ասում էի հայերը հեղափոխական ազգ չեն, ինձ չէին հավատում: Ամեն վեցերորդն ունակ է ինչ որ բան անել, մնացած հինգը թամաշա անող է, մյուս չորսը կարող է խաղաղ միջոցներով իր դժգոհությունն արտահայտել”,- ասաց Ա. Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ