Հայկական բոլոր ակումբները դուրս մնացին եվրագավաթներից հենց առաջին փուլում
Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներում ”Շիրակը” պարտվեց ”Շախտյորին” 0-4 (առաջին խաղ 1-2), ”Փյունիկը”` 0-2 hաշվով (առաջին խաղ 1-4):
Եվրոպայի լիգայում միակ թիմը, որը բացի պարտություններից այլ արդյունք գրանցեց, ”Միկան” էր, որը ոչ ոքի`1-1 խաղաց խորվաթական ”Սպլիթի” հետ, սակայն դուրս մնաց մրցաշարից քանի որ պարտվել էր առաջին խաղում 0-2 հաշվով:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդես եկող ”Բանանցը” չկարողացավ հաղթահարել Անդորայի չեմպիոնի արգելքը:
Այսպիսով, հայկական ակումբներից որևէ մեկը չկարողացավ նույնիսկ մեկ փուլ անցնել: