11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

“…մեկ էլ բարձր գոռում են` շուտ հասի, մեռնում է”.Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, “Նուբարաշեն” ՔԿՀ-ում շուրջ 1300 ազատազրկվածների սպասարկում է ընդամենը մեկ բուժակ, եւ դատապարտյալները թերթի  հետ զրույցում դժգոհեցին, որ հատկապես ամռանը բավականին տխուր վիճակ է ստեղծվում։ Մեկի ճնշումն է բարձրանում, մյուսը երակներն է “բացել”, հաջորդին պետք է սիստեմ միացնել, ու բոլորին միաժամանակ մեկ բուժակը չի կարող սպասարկել։

 “Շպրիցը ձեռքին, մեկ էլ բարձր գոռում են` շուտ հասի, մեռնում է։ Չգիտի՝ սրսկումը կիսատ թողնի՞, թե՞ վատացողին արագ հասնի”,- իրավիճակը ներկայացրին դատապարտյալները: Ըստ թերթի աղբյուրի,  ՔԿՀ-ում կա 4 բուժակի հաստիք, սակայն ընդամենը մեկն է շուրջօրյա աշխատում։ Կա նաեւ մեկ հոգեբույժ, որը, բնականաբար, չի կարող բժշկական օգնություն ցույց տալ հիվանդ կալանավորներին։ Թե ինչու մնացած երեք հաստիքները չեն օգտագործվում, պատճառը, ինչպես վստահեցրին, ցածր աշխատավարձն է։ Բուժակն ամսական ստանում է 60000 դրամ, որը բժշկի մասնագիտություն ունեցողների համար այնքան էլ հրապուրիչ չէ։

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ