22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթա այնտեղ իրականացված աշխատանքներին: Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ […]

«Օգնիր եղբորդ, թե գցեմ եղբորս…». սիրիահայի զարմանքը

Սիրիահայ Սիմոն Կարոյանը վերջին դեպքերից հետո Հայաստան է տեղափոխվել: Մեկ ամիս է, նա վարձակալությամբ բնակարան է փնտրում եւ զարմանում: «Հայտարարության հետքով  կը հեռաձայնիմ, վարձքը գրված է  60 հազար դրամ, բայց իմ խոսելուս նայելուն` կըսեն 120 հազար» ,-Henaran.am-ին պատմեց  Սիմոնը: Նրա ներկայացմամբ՝ անմիջապես զանգում է հայաստանցի զարմուհին, եւ բնակարանը դառնում է 60 հազար դրամ: «Բացատրում եմ, […]

ԵՏՄ-ի պայմանագիրը ուղարկվել է կողմերին /վիդեո/

Կառավարության նիստից առաջ լրագրողները Ագ փոխնախարար Շավարշ Քչարյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ձգձվում ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին: ՛՛Ամսի 30-ին ուղարկվել է կողմերին պայմանագիրը՛՛,-ասաց Քոչարյանն ու անպատասխան թողեց հարցը, թե ուսումնասիրվելուց հետո որևէ պատասխան եղել է ԵՏՄ արդեն անդամ երկրներից:

”Ռեալը” հաջորդ շաբաթ կներկայացնի Տոնի Կրոսին

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի ”Բավարիայի” կիսապաշտպան Տոնի Կրոսը առաջիկայում կդառնա Մադրիդի ”Ռեալի” ֆուտբոլիստ: Marca-ի տվյալներով, մադրիդյան ակումբն արդեն պատրաստվում է ֆուտբոլիստի ներկայացման արարողությանը: Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ Գերմանիայի հավաքականը վերադառնա Բրազիլիայից: 24-ամյա Կրոսը կդառնա ”արքայական” ակումբի առաջին ձեռքբերումն այս ամառվա ընթացքում: Սպասվում է, որ Կրոսը կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ ”Ռեալը” ”Բավարիային” կվճարի […]

Այս պահին ՕԵԿ-ը մեկին-մեկ կրկնում է ՀԱԿ գործողությունները

ՕԵԿ առաջնորդը ժողովրդից ներողություն է խնդրե՞լ: Մի ընդդիմադիր ուժ էլ կա, որ իր քաղաքական նոր կյանքը ներողությունից սկսեց: Ավելի լավ կլիներ երկուսն էլ ներողություն խնդրեին ոչ թե արդեն արածի կամ չարածի, այլ՝ հետագայում անելիքի ու չանելիքի համար: Այս պահին ՕԵԿ-ը մեկին-մեկ կրկնում է ՀԱԿ գործողությունները:ՕԵԿ-ը ՀԱԿ-ի ճակատագրին ծանոթ չէ՞:Թե՞ ՕԵԿ-ում հույս ունեն, որ քաղաքացիները ՀԱԿ-ի անցած […]

Գրքերի հրավառություն Երեւանում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետարանի “Երեւանյան ամառ 2014” միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի տոնին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝  Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն […]

Կխթանեն Ղարաբաղում երիտասարդ կադրերի պատրաստմանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց այս տրավա բյուջեում վերաբաշխում կատարել և ԿԳՆ-ին գումար հատկացնել: Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Ագրարային համալսարանը Ստեփանակերտում ունի մասնաճյուղ, այդ մասնաճյուղի հետագա զարգացման համար առաջարկում են 40 մլն դրամ հատկացնել  համալսարանին, որպեսզի Ստեփանակերտի մասնաճյուղի համար կառուցվի ուսումնաարտադրական և փորձնական բազա: ՛՛Այդ բազայի շնորհիվ կկարողանանք խթանել գյուղատնտեսության զարգացումը, Ղարաբաղում երիտասարդ կադրերի […]

Գալիք շաբաթվա ընթացքում ՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ: Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է “Նաիրիտ”-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև […]

Ֆուտբոլիստին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց

Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի