10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կխթանեն Ղարաբաղում երիտասարդ կադրերի պատրաստմանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց այս տրավա բյուջեում վերաբաշխում կատարել և ԿԳՆ-ին գումար հատկացնել: Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Ագրարային համալսարանը Ստեփանակերտում ունի մասնաճյուղ, այդ մասնաճյուղի հետագա զարգացման համար առաջարկում են 40 մլն դրամ հատկացնել  համալսարանին, որպեսզի Ստեփանակերտի մասնաճյուղի համար կառուցվի ուսումնաարտադրական և փորձնական բազա:

՛՛Այդ բազայի շնորհիվ կկարողանանք խթանել գյուղատնտեսության զարգացումը, Ղարաբաղում երիտասարդ կադրերի պատրաստումը, ինչպես նաև բազան կօգտագործվի ճանաչողական այցերի համար այլ բուհերի ուսանողների կողմից: Հարցը լուծվում է համաֆինանսավորման սկզբունքով՛՛,-տեղեկացրեց նախարարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ