20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Վրաստանում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը կենցաղային հիմքի վրա է եղել

Քաղաքագետ, ՛՛Կովկասի՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չի համարում: ՛՛Այն նախապես պլանավորված չէր, առաջացել է կենցաղային հիմքի վրա, սակայն հետագայում մեկնաբանվեց՝ որպես էթնիկական կոնֆլիկտ՛՛,-այսօր այս թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Մինասյանը: Միաժամանակ նա չի գտջնում, որ այս միջադեպը որևէ բացասական ազդեցություն կունենա հայ-վրացական հաաբերությունների վրա:  Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար […]

՛՛Բանավեճի ակումբն՛՛ ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը

Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի եւ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը, որին մասնակցել է 60 թիմ։ Եզրափակիչ հասած երեք թիմերով վերջին խաղերի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Դավթաշեն» թիմը։ Կազմակերպիչները վստահ են, որ աստիճանաբար ավելի ու ավելի հանրայնացող «Բանավեճի ակումբը» կայացող հարթակ է երիտասարդների համար՝ իրենց հուզող հարցերի շուրջ գրագետ քննարկումներով […]

Կհոսանքազրկվեն

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքի`«Հարավ» մասնաճյուղ`10:30-13:30 Այգեստան 9փ. 41-55; 11 փ. 82-199 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,14:00-16:30 Չարենցի 1-ին նրբ. 10-73, Սարի թաղի 8 շարքի 177-225 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,10:00-17:00 Աբովյան փ. 1/1, […]

Մեծ եղեք, մարդի՛կ. նախկին վարչապետը՝ Վարդան Պետրոսյանի գործից

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Facebook-յան իր էջում գրել է.  Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը… Օրվա լուրերը (այդ թվում՝ քաղաքական) կամ պատահարների մասին հաղորդագրությունները ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ մենք սեփական կյանքը ոխակալության ու չարամտության ուղեկցությամբ ենք կարողանում կազմակերպել միայն… ՆԵՐՄԱՆ, […]

”Դարպասը գրավելու շատ պահեր ունեինք”. Ղազարյան

Հունական ”Օլիմպիակոսի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է International Champions Cup -ի խմբային փուլի շրջանակներում կայացած ”Լիվերպուլի” դեմ խաղը, որում անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով: ”Մենք շատ պահեր ունեինք և լավ էինք գործում 2-րդ խաղակեսում: Խաղավարտին մոտ 2 անգամ զրկվեցինք 11-մետրանոցներից: Ամեն դեպքում մենք դեռ մեկ խաղ էլ ունենք”,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական […]

Լավ են հարաբերությունները. Գորիսի քաղաքապետը՝ նախկին ու ներկա մարզպետներից /վիդեո/

՛՛2 օր է, որ աշխատում եմ, նոր եմ ստանձնել պարտավորությունները, նորմալ է, ծանոթանում եմ համակարգին, փորձում ենք կազմակերպել աշխատանքները՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ ի պատասխան հարցի, թե ընտրությունների ժամանակ քաղաքում լարված մթնոլորտ էի տիրում, ինչ իրավիճակ է հիմա: Ադունցը չցանկացավ անդրադառնալ այն լուրերին, թե իրեն հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ […]

՛՛Հիմա էլ արվեստագետներն են սկսել քաղաքական վերլուծություններով զբաղվել՛՛

Հիմա էլ արվեստագետներն են սկսել քաղաքական վերլուծություններով զբաղվել, այն էլ՝ “գեոպոլիտիկական” և “գեոստրատեգիական” խնդիրների մեկնաբանմամբ, բայց, վստահաբար, շատերն այս կատեգորիաները չեն էլ տարբերում: Էլ չեմ ասում, որ իրենք բացարձակապես չգիտեն, թե ինչ բան է միջազգային հարաբերությունը ու ինչ տեսություններ կան, բայց մարդիկ թունդ վերլուծություններ են անում: Էս երկրին էլ արվեստ, մշակույթ պետք չի, միայն քաղաքականություն, […]

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում:  Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը, հայտնում է newsgeorgia-ն: ”Քննություն է ընթանում ՔՕ 333 հադվածի 3-րդ մասով, որը ենթադրում է 5-8 տարվա ազատազրկում”,-ասված է Վրաստանի դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահը որպես մեղադրյալ ներգրավվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 29-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 28-30-ին կնվազի 2-3 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի