20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Ռոնալդինյոն լքել է ”Ատլետիկո Մինեյրոն” և ունի ազատ գործակալի կարգավիճակ

Հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն պաշտոնապես դարձավ ազատ գործակալ: ”Ատլետիկո Մինեյրոն” և ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը: Ակումբի կազմում նա մասնակցել էր 88 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ: Հեռանալու պատճառը գլխավոր մարզչի հետ տարաձայնություններն էին:

”Հանրապետության հայրը” անտեսված է. Պատմաբանները պահանջում են /վիդեո/

 Այս տարի լրանում է հայ ականավոր պետական գործիչ Արամ Մանուկյանի 135 ամյակը: Սակայն պետականության հիմնադրի հոբելյանը մի տեսակ անտեսված է ու չի նշվում, գումարած այն հանագամանքին, որ ծանր վիճակում է գտնվում Արամ Մանուկյանի տուն- թանգարանը: Այդ հարցերի շուրջ, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին` պատմաբան, ”Զորավար” հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմական գիտությունների  թեկնածու, […]

Լևոն Զուրաբյանի երազը

Առավոտ էր: Հայոց աշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Ավարտվել են 2018թ. նախագահական ընտրությունները: Ազատության հրապարակ: Հրապարակ են գալիս «ավազակապետության կազմաքանդիչների» ջոկատների անխոնջ մարտիկները: Հի-մա, Հի-մա… գոռոմ-գոչում են նրանք, հետո սկսվում է «քեֆ-ուրախությունը», պարում են, հոգնելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարդում է հերթական «դասախոսությունը»… քնում են, արթնանում են ամեն ինչ ջարդուփշուր անելու համար բավարար էներգիայով, էլի` հի-մա, հի-մա, […]

Նախարարը շրջայց է կատարել առաջնային գծի տարբեր հատվածներում /ֆոտո/

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել […]

Արգելվել է ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ ՍՊԸ-ի ՛՛ԼՈՌԻ՛՛ պանիր արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը: «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր […]

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում  «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն […]

“Վիտամին”-ի Վաչեն գնում է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով “Վիտամին ակումբի” հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը եւ մեկնել արտերկիր՝ բիզնես անելու մտադրությամբ:  Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում էր արտերկրում: Թերթը  “Վիտամին ակումբի” գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանից փորձեց պարզել իսկությունը:  Նրա խոսքով,  “Վիտամին ակումբից” ոչ ոք դուրս չի եկել: Ուղղակի “Վիտամինը” հիմա ժամանակավոր դադարի […]

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել ”Ամկարի” հետ

Ղազախստանի ”Ակտոբեի” եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Պերմի ”Ամկարի” հետ; Այս մասին հաղորդում է Sports.kz-ն: Ֆուտբոլիստը ռուսական թիմում հանդես կգա 2015թ. հունվարից: Ռոբերտ Արզումանյանը մինչ ղազախական ակումբ տեղափոխվելը հանդես է եկել ”Փյունիկում”, դանիական ”Ռանդերսում”, լեհական ”Յագելոնիայում”, ռուսական ”ԲՄԱ-Էներգիայում”:

“Քնել” են Քիսոյի հետ, բայց փողը չեն տվել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործի մանրամասները հրապարակել է “Ժամանակ”-ը: 31-ամյա Անդրանիկ Գասպարյանի գործը քննվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Անդրանիկը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվել ու ձերբակալվել է Մոսկվայում 2012 թվականի նոյեմբերի 14-ին: Հայաստան է տեղափոխվել 2013 թվականի հուլիսի 4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի