17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում  «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն (ծնվ.1956 թ.), ուղևորներ Է. Մ.-ն (ծնվ.1959 թ.) և Հ. Ջ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին և Հ.Ջ.-ին:
Տուժածները տեղի ուժերով և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ