10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2014

Կհաստատվեն թատերականի ռեկտորի ընտրությունների արդյունքները

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում կհաստատի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Դավիթ Մուրադյանին նշանակման հարցը, ով ընտրվել էր ընտրությամբ: Նրա հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:

“Կփորձենք Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է առաջ գնանք”. Մխիթարյան

 Sport Bild-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի “Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին: -Ի՞նչ է սպասվում “Բորուսիային” գալիք մրցաշրջանում: -Բունդեսլիգայուն ցանկանում ենք տեղ զբաղեցնել առաջին քառյակում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստանալու համար, ինչպես նաև հասնել Գավաթի խաղարկության եզրափակիչ: Ցանկանում ենք նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որքան հնարավոր է առաջ գնալ: -Բունդեսլիգայում “Բորուսիան” կբավարարվի՞ […]

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար կհատկացվի

Կառավարության վաղվա նիստում վերաբաշխում կկատարվի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեում: Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 20,000.0 հազար դրամ՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց պետական հավաստագրեր տրամադրելու միջոցով` եվրոպական արտադրության լսողական սարքեր ձերք բերելու համար:

Կուտակայինին դեմ լինելու պատճառներ այլեւ չկան

Կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվողներն այելւս հիմքեր չունեն շարունակելու նույն մոտեցումը: Հիմնական պահանջը` պարտադիր կուտակային համակարգի հետաձգումը, օրենսդրության փոփոխությամբ, կատարվել է: Ընդ որում, դեմ արտահայտվողների պահանջած 6 ամսվա փոխարեն, պարտադիր բաղադրիչը մասնավոր հատվածում մինչեւ 40 տարեկան աշխատողների համար հետաձգվել է 3 տարով` մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը:  Դեմ հանդես գալու հիմնական փաստարկը` կուտակային վճարի պատճառով տվյալ պահին […]

Զինվորական կենսաթոշակների վերաբերյալ փոփոխություն. հաշմանդամության զինվորական կենսաթոշակի համար կգործի 1.89 գործակիցը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՛՛Պետական կենսաթոշակների մաuին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ հարցը: Նախատեսվում է, որ կսահմանվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար վարձատրության չափ սահմանված չլինելու դեպքում նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը հաշվարկելիս հիմք ընդունել պայմանագրային ծառայության շարքային կազմի ՛՛ավագ սերժանտ՛՛ […]

Օմբուդսմենի բացահայտած խախտման նոր փաստեր՝ հատուկ Առողջապահության նախարարի համար

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար: Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին` «Վան» ռեստորանային համալիրի մոտակայքում, այվել է 5000 քմ հնձած արտ, Երևանի Հասրաթյան փողոցի մոտակայքում՝ 2000 քմ, Դ. Մալյան փողոցի մոտակայքում` գերեզմանատան տարածքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է “Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին “ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ եւ 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած […]

Ես ապրել եմ ուզում.հացադուլ կառավարության դիմաց /լրացված/վիդեո/

Henaran.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՛՛Աղբյուր Սերոբ՛՛ ջոկատի անդամներից Վարդան Թաթարյանը (Արջուկ) հացադուլ է հայտարարել: Նա հացադուլն անում է Կառավարության շենքի դիմաց և այս պահին պատրաստ է պահանջները ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 16:50 Ազամարտիկը մեզ հետ զրույցում նշեց, որ դժգոհ է իր կենսաթոշակից, և այսօր առավոտյան դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն քանի որ այնտեղ ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի