ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ

Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնեց, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա […]