04 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Հայերն էլ խոստացել են, որ կվերադառնան Հայաստան՛՛. Հայաստանը՝Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի լիիրավ անդամ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցած ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Մարգարիտ Եսայանն ու Մնացական Մնացականյանն այսօր լրագրողներին ներկայացրին հանդիպման արդյունքները: Նրանք հայտնեցին, որ վեհաժողովին Հայաստանի Ազգային ժողովը դարձավ հերթական միջազգային կազմակերպության լիարժեք անդամ: ՛՛Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի արմատները գալիս են 1967 թվականից Լյուքսեմբուրգում, որը այլ անվանում է ունեցել: 1998 թվականից վերանվանվել է որպես Ֆրանկաֆոնիայի խորհրդարանական վեհաժողով:

Այն աշխարհի 78 երկրների պատվիրակներից կազմակված վեհաժողով է, որը ամբողջ աշխարհում շատ հարգված ու բավականին լուրջ քաղաքական, մշակութային, լեզվական, հասարակական բազմաթիվ խնդիրներ է քննարկում ու լուծումներ տալիս՛՛,-ներկայացրեց Եսայանը: Ինքը հուլիսի հինգին մասնակցել է կանանց խորհրդի նիստին, որին մասնակցել են շատ հայտնի կին քաղաքական գործիչներ: ՛՛Բավականին ակտիվ քննարկումներ եղան, աշխարհում կանանց իրավունքների, դերի բարձրացման, խորհրդարանում կանանց, դերի բարձրացման, երեխաների դերի ու ֆրանկոֆոն երկրներում բազմաթիվ այլ քաղաքական, լեզվաբանական ու մարդու իրավունքների խնդիրների հետ կապված: Վերջում մենք բանաձև ընդունեցինք, որով դատապարտեցինք բռնությունն ամբողջ աշխարհում՛՛,-տեղեկացրեց նա:

Մարգարիտ Եսայանն ընդգծեց, որ իրենք առայժմ ընդգրկված չեն հանձնաժողովներում, քանի որ նոր են դարձել լիիրավ անդամ, բայց մասնակցել են բոլոր նիստերին ու դիտարկումներ են արել, իսկ հանձնաժողովներում ընդգրկվելն արդեն ուղղակի ժամանակի հարց է: Նա հավելեց, որ իրենց ձգտումն է ընդունելի լինել ամբողջ աշխարհի համար ու որպես Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի լիիրավ անդամ՝ իրենց դերակատարկությունը կունենան այս հարցում:

 Մնացական Մնացականյանն էլ ընդգծեց, որ սա շատ մեծ բան է տալու Հայաստանին, քանի որ կարևոր հարթակ է՝ մեր խնդիրները ներկայացնելու, շփվելու եվրոպական մշակույթի, կրթության, մարդու իրավունքների հետ: Ի դեպ, նրանք հայտնեցին, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն նամակով դիմել է խորհրդանարական վեհաժողովի անդամներին 2015 թվականին նիստը Հայաստանում անցկացնելու համար: Ըստ Մարգարիտ Եսայանի՝ դա հնարավորություն կտա նորից բարձրաձայնել ու դատապարտել ցեղասպանությունը:

Պատվիրակության անդաները հանդիպումներ են ունեցել նաև հայ համայնքի հետ, ու, Մարգարիտ Եսայանին ուրախացրել է այն, որ Հայասանից դուրս ապրող հայերը ապրում են Հայաստանի հոգսով, խնդիրներին բավական լավ ծանոթ են: ՛՛Մենք ասացինք, որ աստիճանաբար խնդիրները լուծում ենք, իրենք էլ խոստացել են, որ վերադառնալու են Հայաստան, առանց խնդիրների Հայաստան՛՛:

Ի դեպ, ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է լիիրավ անդամ, Վրաստանը միայն դիտորդ է, թուրքական ու ադրբեջանական մասնակցություն չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ