24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվորական կենսաթոշակների վերաբերյալ փոփոխություն. հաշմանդամության զինվորական կենսաթոշակի համար կգործի 1.89 գործակիցը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՛՛Պետական կենսաթոշակների մաuին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ հարցը: Նախատեսվում է, որ կսահմանվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար վարձատրության չափ սահմանված չլինելու դեպքում նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը հաշվարկելիս հիմք ընդունել պայմանագրային ծառայության շարքային կազմի ՛՛ավագ սերժանտ՛՛ զինվորական կոչում և զինվորական ծառայության 20 տարվա ստաժ  ունեցող զինծառայողի 1,89 անձնական գործակիցը:

Նաև հանձնարարվելու է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարաներին, ոստիկանապետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը զինվորական կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառել նրանց ղեկավարած համակարգից կենսաթոշակ ստացող նախկին ծառայողների, այդ թվում՝ այն ծառայողների, որոնց մահվան կապակցությամբ նշանակվել և վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ վերջին պաշտոններին համապատասխանող՝ ՛՛Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնների ցուցիչները և զինծառայողի անձնական գործակիցները՝ հիմք ընդունելով զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնը և ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված զինվորական ծառայության ստաժը:

Մեկ այլ որոշման նախագծի մեջ նշված է, թե որքան գումար է կազմելու այդ գործակցի կիրառմամբ:

զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը՝ 1300 դրամ.

 պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը.

ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 31500 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 23100 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 15750 դրամ.

 պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ::

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ