29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կուտակայինին դեմ լինելու պատճառներ այլեւ չկան

Կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվողներն այելւս հիմքեր չունեն շարունակելու նույն մոտեցումը: Հիմնական պահանջը` պարտադիր կուտակային համակարգի հետաձգումը, օրենսդրության փոփոխությամբ, կատարվել է: Ընդ որում, դեմ արտահայտվողների պահանջած 6 ամսվա փոխարեն, պարտադիր բաղադրիչը մասնավոր հատվածում մինչեւ 40 տարեկան աշխատողների համար հետաձգվել է 3 տարով` մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը: 

Դեմ հանդես գալու հիմնական փաստարկը` կուտակային վճարի պատճառով տվյալ պահին մարդու եկամտի նվազումը, նույնպես վերացել է: Մասնավոր հատվածում աշխատողների համար` պարտադիրի 3 տարով հետաձգմամբ եւ համակարգին միանալը կամավոր դառնալով: Պետական համակարգում աշխատողների համար` աշխատավարձերի կտրուկ բարձրացմամբ, որի արդյունքում պարտադիր համակարգին միանալով, նրանց եկամուտը հուլիսին նախորդած ժամանակահատվածի նկատմամբ չի նվազելու: 

Եվս մեկ կարեւոր հանգամանք` կուտակային սոցիալական նպաստների վերին շեմի սահմանումը: Այսինքն, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների սոցիալական վճարը նույնպես չի գերազացնելու 25 հազար դրամը: Պետության համաֆինանսավորումը նույնպես չի գերազանցելու այդ շեմը: Սա նշանակում է, որ օրինակ այդքան սոցվճար է վճարելու ինչպես 500 հազար դրամ, այնպես էլ 1 մլն դրամ եկամուտ ունեցողը: Նախկին օրենքով, 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը պետք է վճարեր 5 տոկոս կուտակային վճար` 50 հազար դրամ, իսկ պետությունը դրան համաֆինանսավորում էր 25 հազար դրամից ոչ ավելի: Այսպիսով, նոր համակարգին դեմ արտահայտվելու առարկայական պատճառներ այլեւս չկան:

Անահիտ Գրիգորյանի Facebook-յան հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ