20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2014

Օրենքի սահմաններում ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն /վիդեո/

Այսօր Կառավարության նիստից առաջ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լսեց շենքի դիմաց գտնվող քաղաքացիներին ու նրանց հորդորեց վաղը առավոտյան ժամը 10-ին գնալ իր մոտ ընդունելության: Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ ցմահ դատապարտյալներին, ովքեր հացադուլ էին հայտարարել: ՛՛Մենք աշխատում ենք իրենց հետ, հիմա դուրս են եկել հացադուլից, բայց մենք զբաղվում ենք իրենց խնդիրներով, խոստացել ենք օրենքի սահմաններում […]

Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի կինը՝ Օլգան, որդի է ունեցել: Երեխայի անունը Ռոման է: Երեխայի քաշն է 3850 գրամ, հասակը՝ 54 սմ:   

Արդարադատության նախարարը զվարճացել է

 ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր պատին անդրադարձել է այսօրվա մամուլի հրապարակումներին : “Շատ զվարճալի էր ))) … Անկեղծ ասած տանել չեմ կարողանում այդ բառը, բայց այսօր հրապարակումից հետո աշխատակիցներից շատերը սկսեցին ինձ “ՇԵՖ” ասել …. ինձ վաղուց ճանաչողները՝ հումորով, իսկ մնացածները՝ համենայն դեպս … ))))”,-գրել  է նախարարը: Հիշեցնենք, որ ըստ “Հրապարակ”-ի, արդարադատության նախարարը […]

Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար տրվեց 4.5 միլիոն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 4.576.300 դրամ: Նախարարությունը իր հիմնավորման մեջ նշել է, որ Ջերմուկ քաղաքը սոցիալ-տնտեսական զարգացման, տուրիզմի գործում գերակա առաջնահերթություն ունի: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևանում՝   Հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, […]

Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելու դեմ ստորագրահավա՞ք.”Ժողովուրդ”

Նախօրեին համացանցում տեղեկություններ են տարածվել, որ «Ամերիկայի Հայկական ֆորում» կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու դեմ: ‘’Ժողովուրդ’’ թերթի տեղեկություններով՝ արդեն պարզվել է, որ ԱՄՆ-ում պաշտոնապես որևէ նման կազմակերպություն գրանված չէ: Ուղղակի մի քանի հոգի որոշել են նման մի կազմակերպության անվան տակ ստորագրահավաք կազմակերպել: Թերթը տեղեկացել է, […]

Մխիթարյանը` Լուիս Սուարեսի փոխարինողների հավանական թեկնածու. Mirror

Mirror-ը ներկայացրել է 10 ֆուտբոլիստներին, ովքեր կարող են ”Լիվերպուլում” փոխարինել Լուիս Սուարեսին, եթե ուրուգվայցին լքի անգլիական ակումբը։ Նրանց թվում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ ”Հայ ֆուտբոլիստը ”Բորուսիայում” անցկացրած մեկնարկային մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ։ Այժմ ”Լիվերպուլը” վերադարձել է Չեմպիոնների լիգա և կարող է նորից փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին”,- գրում է […]

Արթուր Բաղդասարյանը շարունակում է պայքարը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, երեկ լարված իրավիճակ էր ագրարային համալսարանում:  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն  կառուցել, ինչն էլ  հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում: Համալսարանի բակ ժամանած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից դժգոհ համալսարանականները պահանջում էին  շինության՝ կառավարության կողմից տրված թույլտվությունը: Սակայն պատգամավորը նախ […]

Ժառանգականները խորհրդարանում կենցաղային հարցեր են լուծում. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում  “ Ժառանգություն” կուսակցության վարչության նախկին ադամ Լուսինե Պետրոսյանը  ասաց, որ իրեն բոլորովին չի բավարարել կուսակցության վերջին շրջանի գործունեությունը։ Ըստ նրա, ընդհանրապես այդ քառյակը ձեւավորվեց, երբ սկսվեց գազային պայմանագրերի դեմ բողոքը, հետագայում նաեւ՝ կենսաթոշակային համակարգի, բայց կենցաղային խնդիրներից զատ՝ ուրիշ ոչ մի հարց չի դրել իր առաջ: “Այսինքն՝ խորհրդարանի հարթակն օգտագործվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի