20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 3, 2014

Էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի նաև նախագահի եղբոր վրա /վիդեո/

Էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է նաև ՀՀ նախագահի եղբոր, Սիրիայի նախկին դեսպան, Հայաստանի հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան   Լևոն Սարգսյանի վրա: “Եթե բոլորի վրա ազդի, իմ վրա էլ կազդի”,- այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Սարգսյանը: Հարցին, թե ձեռնարկվելիք  ի՞նչ քայլեր է առաջարկում, նա նշեց , որ տնտեսագետ չէ և այդ […]

Դռներ չենք կոտրելու՝ մենք կուլտուրական մարդիկ ենք. օդաչուները վճռական են /վիդեո/

Արդեն տարիներ շարունակ “Հաշմանդամ օդաչուներ” ՀԿ-ն  անդամները , որի կազմում ոչ միայն օդաչուներն են այլ, ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսինները ավիավթարի ժամանակ մահացել են պահանջում են իրենց գումարները: Հաշմանդամ օդաչուները նշում են, որ  աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություն, որն, ըստ Հայաստանի բոլոր օրեքների պետք է փոխհատուցվի առողջությանը պատճառված վնասի համար: Սակայն […]

Վարչապետի հանձնարարականը՝ նախարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստում բոլոր նախարարներին հանձնարարեց ժամանակացույց մշակել ու ամեն ամիս այցելել մարզեր: ՛՛Յուրաքանչյուր նախարար ամիսը մեկ անգամ պիտի այցելի մարզեր, դա շատ կարևոր ու պարտադիր է, որ նախարարը ծանոթանա ժողովրդի հետ, հանդիպի, քննարկումներ, լսումներ կազմակերպի, որ Կառավարությունը շփվի մեր ազգաբնակչության հետ՛՛,-նշեց նա:

Վարդենիսցիներին կաջակցեն

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց աջակցել Վարդենիսի բնակիչներին: Նշենք, որ հունիսի 29-ին այնտեղ ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած ավերածություններից հետո բնակիչները ստիպված փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին, որ Վարդենիս ժամանեն կառավարության ներկայացուցիչները՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին քննարկելու տուժած քաղաքացիներին դրամական կամ շինանյութի տեսքով օգնություն տրամադրելու հարցը: Կառավարությունը քննարկել է […]

Ազատվել է աշխատանքից

Արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այսօր Կառավարության նիստում հարցը զեկուցելով ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ աշխատակազմի նախկին ղեկավարն անցնելու է այլ աշխատանքի:

Իրաքում նոր դեսպան ունենք

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Կարեն Գրիգորյանը  նշանակվել  է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

Հաստատվեց պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունն այսօր հաստատեց 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառված են նաև այս տարվա հուլիսի մեկից աշխատավարձերի բարձրացման տարեկան ընդհանուր ծավալները, ինչպես նաև եկող տարվա հունվարի մեկից կենսաթոշակների բարձրացման ընդհանուր տարեկան չափերը: Նախագծի ներկայացումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ դա շատ կարևոր փաստաթուղթ […]

Անապահովների էլեկտրաէներգիան կսուբսիդավորի Կառավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված 105.000 անապահով ընտանիքներին օգնություն տրամադրել, ոպեսզի կարողանան հաղթահարել էլեկտրաէներգիայի գնի բարձացումը: Հիշեցնենք, որ նման առաջրկով վարչապետ Հովիկ Աբրահամյանին էր դիմել նախագահ Սերժ Սարգսյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծի նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել սպառման ծավալների մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել […]

Սարկոզին իր դեմ մեղադրանքները մանիպուլիացիա է համարում և այդտեղ տեսնում է քաղաքական դրդապատճառ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներով և կարծում է, որ դրանք քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են: Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով ֆրանսիական Europe1 և TF1հեռուստաալիքներից: ‘’Իրավիճակը շատ լուրջ է: Խոսքը արդարադատության քաղաքական մանիպուլյացիայի մասին է: Ֆրանսիացիները պետք է դա իմանան’’, – հայտարարել է Սարկոզին: Նախկին նախագահը նշել է, որ խորապես ցնցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի