11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սարկոզին իր դեմ մեղադրանքները մանիպուլիացիա է համարում և այդտեղ տեսնում է քաղաքական դրդապատճառ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներով և կարծում է, որ դրանք քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են: Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով ֆրանսիական Europe1 և TF1հեռուստաալիքներից:

‘’Իրավիճակը շատ լուրջ է: Խոսքը արդարադատության քաղաքական մանիպուլյացիայի մասին է: Ֆրանսիացիները պետք է դա իմանան’’, – հայտարարել է Սարկոզին: Նախկին նախագահը նշել է, որ խորապես ցնցվել է իր հանդեպ ներկայացված մեղադրանքներից՝ ընդգծելով, որ ինքը երբևէ այնպիսի գործողություններ չի իրականացրել, որոնք հակասում են իրավական պետության սկզբունքներին:

Նախկին Նախագահը իր դեմ գործում  նաև քաղաքական դրդապատճառներ է տեսնում և գործի հարուցումը, ըստ նրա, նպատակ ունի ստորացնել իրեն և արատավորել իր հեղինակությունը` գրում է BBC-ին: Մինչև այս Սարկոզին հայտարարել էր, որ մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2017 թ.-ի ընտրություններին։

Հիշեցնենք, որ դատախազության տվյալներով՝ Սարկոզին մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ