Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի եւ ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ավանդական բարեկամական կապերը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. “Որպես ՀՀ վարչապետ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա եւ ամրապնդվի “: Զրուցակիցները կարեւորել են երկկողմ […]